Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում    

13 հուն 2022 14:10

Իրավիճակն իրականում շատ կրիտիկական է և կարևոր ՀՀ-ի համար.իրանական միջուկային ծրագիրն ակտիվացել է

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Իրանի շուրջ ծավալվող միջուկային «խաղը» մոտենում է իր տրամաբանական ավարտին. ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ասել է, որ Իրանը գործնականում ամեն ինչ ունի միջուկային զենք ստեղծելու համար։


2021 թվականի հոկտեմբերին իսրայելական հետախուզությունը հայտնել է, որ Իրանն ունի հրթիռային տեխնոլոգիա, հրթիռների և ռումբերի համար ուղղակի միջուկային մարտագլխիկներ արտադրելու տեխնոլոգիա, և որ ամենակարևորն է` Իրանը կուտակել է մի քանի տասնյակ կիլոգրամ հարստացված ուրան, որն ավելի քան բավարար է առնվազն ութից տասը միջուկային հրթիռներ կամ ռումբեր արտադրելու համար։


Իսրայելն արդեն հայտարարել է, որ կօգտագործի իր հատուկ ծառայությունների ողջ զինանոցն Իրանի միջուկային հավակնությունները կանխելու համար և սկսեց միջուկային մասնագետների նպատակային ոչնչացումը հենց իրանական տարածքում, բայց նույնիսկ իսրայելցիներն են հասկանում, որ դա չի կանգնեցնի իրանցիներին:


Միաժամանակ ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի համապատասխան հանձնաժողովները հայտարարել են իրանական միջուկային ծրագրի ակտիվացման մասին։
Ընդհանուր առմամբ, իրավիճակն իրականում շատ մտահոգիչ է։


Ինչպե՞ս է սա սպառնում Հայաստանին։
Նախ, հնարավոր է, որ Իսրայելն սկսի ռմբակոծել միջուկային ծրագրին առնչվող իրանական օբյեկտները, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի Իսրայելին պատասխան հարվածի, և այստեղ հնարավոր են շատ վատ գործընթացներ, որոնց զարգացումը տեղի կունենա անմիջապես մեր սահմաններում և ՀԱՍՏԱՏ ազդելու է նաև Հայաստանի, Ադրբեջանի և թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի և Նախիջևանի օկուպացված տարածքների վրա։


Երկրորդ՝ եթե նույնիսկ ենթադրենք, որ Իսրայելը չի ​​գնա ռազմական էսկալացիայի, Իրանի միջուկային զենքի տիրապետումն ԱՆՄԻՋԱՊԵՍ կդրդի տարածաշրջանի երկրներին միջուկային սպառազինությունների մրցավազքի, և վստահ եղեք, որ շատ մոտ ապագայում Թուրքիան և Սաուդյան Արաբիան ևս կդառնան միջուկային «մահակի» սեփականատեր:


Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ հայասպան, բարբարոս, ցեղասպան Թուրքիան նույնպես միջուկային զենք ունի։
Թուրքիան, նույնիսկ առանց միջուկային զենքի, իրեն պահում է որպես անմեղսունակ սրիկա, բայց այստեղ նրան պարզապես չեն կանգնեցնի։


Իրավիճակն իրականում շատ կրիտիկական է և կարևոր մեզ համար։


Բայց ես մի հարց ունեմ՝ այս իշխանություններն ընդհանրապես տեղյա՞կ են, թե ինչ է կատարվում տարածաշրջանում։ Թե՞ նրանք այնքան զբաղված են թուրք հայասպանների հետ աշխարհաքաղաքական «սիրախաղով», որ այլևս չեն հասկանում, թե տարածաշրջանում ամեն ինչ դեպի ուր է գնում։


Լրիվ լուրջ եմ հարցնում` մենք գոնե հասկանո՞ւմ ենք, որ ստեղծված իրավիճակում թուրքերի ու ադրբեջանցիների հետ թրքահաճո «խաղաղության դարաշրջան» խաղալը` ներքաշում է մեզ (բացի դասական ռիսկերի շրջանակից) նոր վտանգների գոտի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր