Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

14 հուն 2022 11:59

«Մենք քո կողքին ենք». Թուրքիայում մի խումբ մտավորականներ աջակցում են Կարո Փայլանին

Թուրքիայում մի խումբ մտավորականներ, այդ թվում՝ 47 լրագրող և իրավաբան, համատեղ հայտարարություն են արել՝ աջակցություն հայտնելով Թուրքիայում ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ Փայլանի հասցեին հնչող բոլոր սպառնալիքներն ու վիրավորանքները մտավորականները համարում են նաև իրենց հասցեագրված, փոխանցում է Ermenihaber-ը։

Այն բանից հետո, երբ Փայլանը խորհրդարանում ներկայացրեց «Հայոց ցեղասպանության ճանաչելու և ցեղասպանություն իրագործածների անունները հանրային տարածքներից հեռացնելու» մասին օրինագիծ, դա պատճառ դարձավ, որ ընդդիմադիր պատգամավորը թիրախավորվի թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության կողմից:

Ազգայնական ուղղվածության «Լավ» (İYİ Parti) կուսակցության առաջնորդ տիկին Մերալ Աքշեները Կարո Փայլանին բնութագրել է որպես իր չափը չճանաչող գործիչ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է դատական ​​համակարգին, որ Փայլանի՝ «սահմաններ չճանաչող, հակաիրավական և բարոյազուրկ այդ քայլը» արժանանա համապատասխան գնահատականի:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքն էլ հայտարարել է, որ Փայլանի դեմ «իրավական գործընթաց» են սկսելու։

Հիշեցնելով ատելության խոսքի զոհ մեկ այլ հայ գործչի՝ Հրանտ Դինքի ճակատագիրը՝ մտավորականները նշել են, որ թուրքական պետությունը և պաշտոնատար այրերը, ազգը ներկայացնող բոլոր քաղաքական գործիչները, իրավապահ համակարգը, տեղական իշխանությունները պատասխանատու են Կարո Փայլանի ապահով և անվտանգ կյանքի համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր