Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

15 հուն 2022 11:11

Կիեւը մեղադրել է Թբիլիսիին՝դուք շահամոլ եք, իսկ ինչն է ձեզ համար կարեւոր

Կիեւը մեղադրել է Թբիլիսիին շահամոլության մեջ։ Մասնավորապես, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Միխայիլ Պոդոլյակը վրացական ղեկավարությանը մեղադրել է շահամոլության մեջ։ Ըստ նրա, հենց շահամոլության պատճառով է, որ Վրաստանը հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի դեմ իրականացվող սանկցիոն արշավին։

«Սկզբունքներն ավելի կարեւոր են, քան եկամուտները։ Իսկ ինչն է ձեզ համար կարեւոր»,- գրել է Պոդոլյակը, դիմելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն։

Հիշեցնենք, որ Վրաստանը չէր միացել հակառուսական տնտեսական սանկցիաներին։ GORBI կենտրոնի իրականացրած հարցախույզն էլ ցույց էր տվել, որ Վրաստանի բնակիչների 70 տոկոսը աջակցում է այդ հարցում կառավարությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր