Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

16 հուն 2022 12:50

Վրանների հանումը մեծ հարված է, կամ ի՞նչ պետք է անի «Դիմադրությունը», որ չհիասթափեցնի.Վիճակն իրոք շատ ծանր է, պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է իր հաղթանակն ամրագրել թղթի վրա

«Դիմադրություն» շարժումը պետք է թարմացնի օրակարգային խնդիրները, այլապես պայքարը լճացման կգնա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
«Դիմադրություն» շարժումն ըստ էության ազգային պոռթկում էր, բայց նման շարժումները կարող են հաջողության հասնել միայն այն դեպքում, երբ այդ պոռթկումը վերածվի իսկապես համաժողովրդական գործընթացի, որի մեջ կընդգրկվեն հասարակության լայն շերտեր։ Ցավոք, նման բան տեղի չունեցավ, թեև պոռթկումն իրոք արդարացված էր, որովհետև վերջին չորս տարիների ընթացքում գործող իշխանությունն իջեցրեց ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի նշաձողը, և այն գործընթացները, որոնք տեղի ունեցան նշված ժամանակահատվածում, լրջագույն սպառնալիք են Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի համար»,- ասաց քաղաքագետը։


Նրա խոսքով` այդպես էլ չհաջողվեց «Դիմադրություն» շարժումը վերածել լուրջ ինստիտուցիոնալ գործընթացի, ինչի գլխավոր պատճառն այն էր, որ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո մարդկանց թվաց, թե դա բավական էր, որպեսզի փողոց դուրս գան և տապալեն իշխանությանը, իսկ երբ նման բան տեղի չունեցավ, բնականաբար առաջացավ ճգնաժամ, հետևաբար, շարժումը նոր փուլ տեղափոխելն ուղղակի անհրաժեշտություն էր։
«Որոշ ժամանակ անց գուցե իսկապես տեղի կունենա վերափոխում, մարտավարական փոփոխություն զուտ այն իմաստով, որը ենթադրում է ավելի լայն, ներառական հարթակ, որտեղ օրակարգային կդառնան ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդիրը, այլև Հայաստանի ապագան, զարգացման հեռանկարը»,- նշեց Բոզոյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ` Իշխան Սաղաթելյանի վերջին ելույթից հետո հիասթափություն կլինի հատկապես այն մարդկանց մոտ, որոնք առաջին պոռթկմամբ հենց սկզբից ոտքի ելան, բայց հետո ականատես եղան հանրային պասիվության, հետևաբար օբյեկտիվ իրականությունն այն է, որ միայն առանձին վերցրած, թեկուզև շատ կարևոր խնդրով հնարավոր չէ կոնսոլիդացնել հասարակության լայն շերտերին։
«Վրանների հանումը մեծ հարված է, որովհետև իշխանությունը կփորձի լայնորեն խոսել շարժման թուլության մասին, բայց մյուս կողմից էլ եթե վրաններ կան, բայց պայքարի բովանդակությունն ու ձևը չեն փոխվում, դա տանում է լճացման, հետևաբար անհրաժեշտ է օրակարգային խնդիրների թարմացում։ Հայաստանն այսօր այնպիսի վիճակում է, որ իսկապես պետք է առարկայական խնդիրների շուրջ լինի հասարակության լայն կոնսոլիդացիա։ Վիճակն իրոք շատ ծանր է, քանի որ պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է իր հաղթանակն ամրագրել թղթի վրա, ինչն ամենավտանգավորն է մեզ համար»,- նշեց Բոզոյանը։


Նրա կարծիքով` հայկական կողմը պետք է մանևրի, այս պահին առաջ չքաշի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը, մինչև ոտքի կանգնի, դուրս գա ֆուտբոլի գնդակի կարգավիճակից, իշխանափոխության միջոցով ձևավորի իսկապես լուրջ քաղաքական վերնախավ և այդկերպ նաև ժամանակ շահի, որպեսզի հետո արդեն պինդ մեջքով վերադառնա ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին։
Ըստ նրա` ճգնաժամի պատճառը ոչ թե ընդդիմության կողմից պահանջների ձևակերպման, այլ քաղաքագիտական օրինաչափություններն անտեսելու մեջ է։
Քաղաքագետի գնահատմամբ` եթե խորհրդարանական ընդդիմությունը վերադառնա ԱԺ, ապա նրա գործունեությունը կդառնա բավական խնդրահարույց, որովհետև վերջին երկու ամիսներին փողոցում ծավալված գործընթացներից հետո պետք է հիմնավորել խորհրդարանում հետայսու ներկա գտնվելու հանգամանքը, բայց մյուս կողմից, ԱԺ չվերադառնալով` ընդդիմությունը կմնա օդից կախված։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր