Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

18 հուն 2022 10:17

Այս «թոհուբոհի» մեջ ՔՊ-ական մի քանի օլիգարխ միլիոնավոր դոլարներ «կքերի» գազով աշխատող մեքենաներից.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մոտ մեկ շաբաթ առաջ տեղեկացրեց, որ օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից:

Այս մասին խոսվում է արդեն տևական ժամանակ, սակայն ամիսներ շարունակ մենք բողոքներ էինք ստանում վարորդներից, որ հնարավոր չէ վկայագրել գազաբալոնները, որովհետև համապատասխան կազմակերպությունները դեռ լիցենզավորման... լիցենզիա չէին ստացել: Եվ ահա, ստացվում է, որ ընդամենը 40 օրում Հայաստանի բոլոր մեքենաները, որոնք գազով են աշխատում, պետք է անցնեն հետազոտություն ու վկայագրվեն: Ըստ ՏԿԵՆ-ի՝ ընդամենը 15 լիցենզավորված կազմակերպությունում: Արդյունքում, մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ կազմակերպություններում բավական մեծ հերթեր են, ինչի արդյունքում նաև վկայագրման գինն է բարձրանում՝ մոտավորապես 12-16 հազար դրամի սահմաններում, չհաշված այն ծախսերը, երբ անհրաժեշտ է որևէ մաս փոխել:

Ի դեպ, կան տեղեկություններ, որ այս գործում բավական «ակտիվ» են քպական որոշ օլիգարխներ, որոնք այս «թոհուբոհի» մեջ պատրաստվում են բավական մեծ գումարներ «քերել» գազով աշխատող մեքենաներից վկայագրման գործընթացը կազմակերպելու միջոցով:

Ընդ որում, տարբեր հաշվարկներով, Հայաստանում գազով աշխատող մեքենաների քանակը 400 հազարից ավելի է, ուստի պարզ մաթեմատիկական հաշվարկով դժվար չէ պատկերացնել, թե ինչ գումարների մասին է խոսքը: Իսկ թե հատկապես ով կամ ովքեր են «ձեռքները տաքացնում» այստեղ, հուսանք՝ պարզ կլինի, թեպետ, ինչպես փորձն է ցույց տալիս, հաճախ իրական «տերերի» անունները հրապարակային չեն երևում: Հավելենք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ օգոստոսի 1-ի ժամկետը երկարաձգվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր