Տեսանյութ. Մենք որպես պետություն, այդ ժամանակ գոյություն չենք ունեցել, չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ          Իսրայելն էլ չի հանդարտվում. Իրանը կբախվի իր գործողությունների հետեւանքներին,մենք էլ կտանք համարժեք պատասխան       Բաքուն բարդ վիճակում է հայտնվել .ժամանակն է եկել44-օրյա պատերազմում հաղթանակի պարտքը մարելու.եթե Իրան- Իսրայել հակամարտությունը շարունակվի, ադրբեջանաթուրքական ալյանսն առիթը բաց չի թողնի    

18 հուն 2022 16:30

Տոլմայի փառատոնի ընթացքում 150 մետրանոց տոլմա կպատրաստվի

Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանում հունիսի 19-ին տեղի կունենա տոլմայի 11-րդ փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, տաղավարների թիվը տարեցտարի ավելանում է, փառատոն-մրցույթին այս տարի մասնակցում է 27 թիմ: Թիմերից մեկը որոշել է 150 մետրանոց տոլմա պատրաստել: Տաղավարներում տոլմայի մոտ 70 տեսականի է ցուցադրվելու:


Թիմերը կպայքարեն «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն գաղափար» անվանակարգերում հաղթելու համար: Գրան պրին կստանա առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը։ Միմյանց դեմ կմրցեն ռեստորանատերեր, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ, խոհարարներ եւ անհատներ Գյումրիից ու Ծաղկաձորից: Մասնակիցները կներկայացնեն ձկով, կարտոֆիլով, կանեփով տոլմաներ և սիրված ուտեստի այլ տեսակներ: Թիմեր էլ կան, որոնք կպատրաստեն փախլավա, այլ քաղցրավենիքներ:


Մամուլյանն ասում է՝ այս տարին յուրահատուկ է նաեւ նրանով, որ լավաշի թխման, փախլավայի պատրաստման, կավագործության եւ այլ վարպետաց դասեր են լինելու:


Տոլմայի փառատոնը արդեն երրորդ տարին է՝ Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի  տարածքում է անցկացվում: Պատմամշակութայի վայրերում նման միջոցառումներ անցկացնելու նպատակն, ըստ Մամուլյանի՝ զուգահեռաբար հայկական մշակութային հուշակոթողները զբոսաշրջիկներին ներկայացնելն է:


Մամուլյանը փառատոնի անցկացման կարեւորության մասին է խոսում: Ասում է՝ 2011 թվականին  է որոշվել անցկացնել տոլմայի փառատոն, ինչի համար հիմք է հանդիսացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը:


«Նա, անդրադառնալով իրենց երկրի մշակութային առանձնահատկություններն, ասաց, որ հայերը գողանում են իրենց պատմությունը, նաեւ խոհանոցը, ապա անդրադարձավ տոլմային: Այս հայտարարություններից հետո մինչ Հայաստանում նրան ծաղրում էին, այդ մարդը 2011 թվականին հանձնարարական իջեցրեց պետական մակարդակով, որից հետո տոլմայի տեսակներից մեկի իրավունքն ամրագրեցին: Մենք սկսեցինք այդ տարվանից իրականացնել տոլմայի համահայկական փառատոն, նախ ավանդական, տոնական, տոնածիսական կերակրատեսակը փրկելու համար: Բացի այդ, աշխարհում ընդունված երեւույթ են խոհարարական փառատոները, որոնք նպաստում են տվյալ երկրի զբոսաշրջության զարգացմանը: Մենք էլ նպատակ ունենք մեր երկրի գրավչությունը բարձրացնել, զբոսաշրջային միջավայր ստեղծել»,-ասաց նա:


Մամուլյանն ասում է՝ հասել են իրանց նպատակին, տոլմայի փառատոնին զբոսաշրջիկները շատ են սպասում: Մասնակիցների թիվը  հիմնականում 3-5 հազարի սահմաններում է, բայց տարի է եղել, որ ռեկորդ են սահմանել՝ մինչեւ 30 հազար մասնակից է եղել. «2017 թվականին, երբ Հնաբերդում էինք անում փառատոնը, այցելուների առումով մեր բոլոր սպասելիքները գերազանցվեցին»:


Տրանսիլվանիա շրջանի հայերը դեռեւս 19-րդ դարում Անիի խոհանոցին վերաբերող հետազոտություններ են իրականացրել: Այդ հետազոտությունները ցույց են տալիս, տոլման շատ հին արմատներ ունեցող կերակրատեսակ է: Մամուլյանը դժվարանում է հստակ նշել, թե տոլմայի քանի տարատեսակ կա հայկական մշակույթում:


«Հիմնականը՝ ավանդականը, խաղողի տերեւով գառի կամ ուլի մսով տոլման է: Սա համարվում է տոնածիսական կերակրատեսակ եւ մատուցվել է Խաչվերաց տոնի ժամանակ: Ավանդույթը կապված է խաղողի հետ, ինչպես գիտենք եւ՛ գինին է խաղողածին, եւ տոլման: Ուլին այդ տոնին պատժել են՝ որպես միակ կենդանի, որը փչացնում է խաղողի վազը»,-եզրափակեց Մամուլյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր