Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

24 հուն 2022 12:38

Քեֆս միլիոն է, քեֆիս քեֆ չի հասնի.ամենաբարձր աստիճանի ոչ սթափ վիճակում, դարձել է մի քանի ավտոմեքենաների վթարի պատճառ

Երեկ` հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


«Ժամը 18։30-ի սահմաններում կոմտաս պողոտայի թիվ 54 շենքի դիմաց բախվել են Opel Astra, Volkwagen Gold, Honda Elision, Mercedes մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շ տապօգնության բրիգադը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Opel-ի վարորդ՝ Սյունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Քաջիկ Խուրշուդյանին, որը գլխի հատվածում վնասվածքներ է ստացել, սակայն բժիշկների հորդորներից՝ տեղափոխվել հիվանդանոց, հրաժարվել է։


Opel-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է խմածության ամենաբարձր աստիճանում։


Մյուս վարորդները ևս ենթարկվել են սթափության փորձաքննության. բոլորը եղել են սթափ։


Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավոը եղել է Opel-ի խմած վարորդը, որը վթարից հետո պարեկների ու տուժած վարորդների ներկայությամբ հպարտանում էր, որ «քեֆը միլիոն է, քեֆին քեֆ չի հասնի»,-գրել է կայքը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր