ՌԴ փոխվարչապետի կարևոր այցը Անկարա, միգուցե գնացել է միջանցքի հարցով հաշտեցնելո՞ւ

Օվերչուկն առաջին անգամ է պաշտոնական այցով Թուրքիայում: Բայց չէ՞ որ իրականում նա առաջին հերթին աշխատում է հետխորհրդային ինտեգրման ուղղությամբ։ Բանն այն է, որ Օվերչուկը արդեն մեկուկես տարի է տենդագին կերպով փորձում է լուծել Նախիջևանի (Զանգեզուրի) տրանսպորտային միջանցքի խնդիրը, որը պետք է իրար կապի Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Հայաստանն ու Ադրբեջանը։ Ռուսաստանը կողմ է միջանցքի շուտափույթ գործարկմանը, քանի որ դա թույլ կտա բեռնաթափել իր այն հարավային հանրապետությունները, որոնք խրված են բեռնատարների անվերջանալի խցանումների մեջ։
«Կողմ» են նաև այլ երկրները բացառությամբ Հայաստանի, որի համար Ադրբեջանի հետ լոգիստիկ միջանցքի ստեղծումը ուղղակի հարձակում է իր ինքնիշխանության վրա։ Եվ Օվերչուկը, որպես Մոսկվայի հատուկ բանագնաց, այժմ ստիպված է հաշտեցնել վիճողներին։ Բանն այն է, որ առանց այլոց փոխզիջումների Ռուսաստանի համար այդ կենսական լոգիստիկ խնդիրը լուծելն իրատեսական չէ։