Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»          Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»       Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը    

25 հուն 2022 15:10

Տեսանյութ. «Իրավիճակը չի կարող երկարաժամկետ անվտանգ կամ կայուն համարվել»

Փետրվար-ապրիլ  ժամանակահատվածի համեմատ՝ իրավիճակը բավականին կայուն է Արցախում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։


Ըստ Արտակ Բեգլարյանի՝ դա պայմանավորված է Պաշտպանության բանակի, ռուս խաղաղապահների կանխարգելիչ ու զսպիչ գործողություններով, աշխարհաքաղաքական լրացուցիչ երաշխիքներով՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնության կողմից.


«Սակայն, մյուս կողմից Ադրբեջանը որեւէ կերպ զերծ չի մնում կամ չի հրաժարվել հակահայ ու հայատյաց քաղաքականությունից եւ Ալիեւը չի թաքցնում, որ ըստ կարիքի ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության դեմ կարող է նոր ագրեսիա սկսել։ Սա նշանակում է, որ իրավիճակը չի կարող երկարաժամկետ անվտանգ կամ կայուն համարվել»։


Անդրադառնալով խաղաղության դարաշրջանն օրակարգ բերելուն՝ Արտակ Բեգլարյանն ասաց.


«Արցախի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումն այն է, որ, այո, մենք ցանկանում ենք խաղաղություն ամբողջ տարածաշրջանում։ Բայց այդ խաղաղությունը պետք է լինի մեր իրավունքների, մեր ազատությունների, այդ թվում՝ մեր ինքնորոշման իրավունքի անսահմանափակ, անվերապահ իրացման ու հարգման միջոցով, իսկ խաղաղությունը Արցախի եւ Հայաստանի հայերի նվաստացման եւ մեր կենսական շահերին հարված հասցնելու միջոցով չի կարող պարզապես լինել։ Այս տեսանկյունից ես դեռեւս դրական նախադրյալներ չեմ տեսնում, որ Ադրբեջանը պատրաստ է արժանապատիվ խաղաղության»։


Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ Արցախի պետբյուջեն վերջին երկու տարիներին աննախադեպ թվով աճել է, որն էլ պայմանավորված է ՀՀ  կառավարության կողմից ուղղված ֆինանսական աջակցություններով՝ Արտակ Բեգլարյանն ասաց. «Հրապարակված հստակ թվեր կան եւ՛ ՀՀ կառավարության կողմից, եւ՛ Արցախի կառավարության կողմից։ 2021 թվականին Արցախին ցուցաբերված աջակցությունը երկու մասի էր բաժանվում՝ եւ՛ ուղիղ միջպետական վարկի տեսքով Արցխաի պետբյուջե փոխանցված գումարները, եւ՛ ՀՀ կառավարության կողմից Արցախի բնակիչների համար իրականացված ուղիղ սոցիալական աջակցության ծրագրերը։ Այսինքն՝ այս առումով Հայաստանի Հանրապետությունը բավականին մեծ աջակցություն է ցուցաբերել հետպատերազմյան Արցախի վերականգնման եւ սոցիալական կայությունյան ապահովման հարցում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր