Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

27 հուն 2022 14:50

Իլհամ Ալիևը խոստովանել է, որ 2020թ․ Արցախի դեմ պատերազմն սկսել է Ադրբեջանը

«Ես միշտ ասել եմ, որ եթե Հայաստանն իր կամքով չհեռանա «մեր հողերից», ապա ղարաբաղյան հարցը մենք կլուծենք ռազմական ճանապարհով։ Այդպես էլ եղավ»,-ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին երեկ, օկուպացված Քարվաճառում նորակառույց զորամասի բացման ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիևը։

Արեհստածին Ադրբեջանի բռնապետը նաև ասել է, թե Արցախի զգալի մասի օկուպացմամբ ադրբեջանական բանակը կատարել է իր «պատմական առաքելությունը»։

«Մենք հույս ունեիք, թե միջազգային հանրությունը Հայաստանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ կստիպի, որ «մեր հողերից» դուրս գան, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ։ Մենք էլ, մոբիլիզացնելով մեր ուժերը՝ կատարեցինք մեր «պատմական առաքելությունը»»,-ասել է Իլհամ Ալիևը։

Նշենք, որ նախ՝ Ալիևի այս հայտարարությունները բացեբաց փաստում են, որ 2020թ․ Արցախի դեմ պատերազմը սկսել է Ադրբեջանը։ Երկրորդ՝ ադրբեջանական բանակի «անպարտելիության» մասին Ալիևի ասածներն ընդամենը միֆեր են։ Թուրքիայի նախագահն անձամբ մի քանի անգամ հայտարարել է, որ 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանը ռազմական ագրեսիա է իրականացրել Թուրքիայի անմիջական մասնակցությամբ ու տրամադրած հսկայական ռազմական օգնությամբ։ Այսօր նաև Էդողանի խոսնակի շուրթերով է Թուրքիան վերահաստատել, որ 2020թ․Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը հնարավոր է դարձել Թուրքիայի օգնությամբ։ Հիշեցնենք, որ Էդողանի խոսնակ Իբրահիմ Կալդընը Habertürk հեռուստաալիքի եթերում ասել է, մասնավորապես, հետևյալը․ «Ղարաբաղյան հարցը լուծել է թուրք-ադրբեջանական միությունը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր