Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

28 հուն 2022 13:57

Տեսանյութ.Պետք է մինչև վերջ «մաշեցնել» այն ամենն, ինչ արեց ընդդիմությունը, իրենք զբաղված են պաշտոնակռվով. կքննարկենք մանդատներից զրկելու հարցը

Ազգային ժողովը մոտ օրերին կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կքննարկենք խմբակցությունով, նաև վարչությունով կքննարկենք՝ արդյոք արժի՞ այդ քայլին գնալ, թե՞ չարժի, որովհետև օրենքը դրա հնարավորությունը տալիս է ու կա երկու կարծիք։  Կա  կարծիք, որ, այսպես թե այնպես, ընդդիմությունն իրեն արդեն մանդատներից զրկել է, անկեղծ ասած՝ ես չեմ պատկերացնում՝ մեր գործընկերներն այդքան  բարձր նշաձող դնելուց հետո ու այդ նշաձողի տակ մնալուց հետո  ո՞նց են վերադառնալու դահլիճ։ Այն, ինչ մահացած է, չես կարող զրկել մանդատից ու սպանել։ Ու կարծիք կա, որ պետք է մինչև վերջ «մաշեցնել» այն ամենն, ինչ իրենք արեցին», - հայտարարեց Սիմոնյանը։

Նա ասաց, թե առնվազն տասը պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլատրելիից բավականին շատ են։ Մինչ այդ 11-ն են եղել, բայց, քանի որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դրել մանդատը, մնացել են 10 պատգամավոր։

ԱԺ նախագահը չբացառեց, որ ընդդիմադիրներին կզրկեն նաև ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովների նախագահի պաշտոններից։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմությունը զբաղված է պաշտոնակռվով ու դա արդեն անում է  բացահայտ։

«Իրենք, ամեն ինչ թողած, հիմա մեկնաբանում և բացատրում են, թե ինչու իրենց չի կարելի մանդատից զրկել, առաջին իսկ օրից այս ամենը եղել է պաշտոնակռիվ, նույն Դաշանկցության, նույն Ռոբերտ Քոչարյանի աջակիցների համար սա մանդատակռիվ է, որ ունենան անձեռնմխելիություն, որ գնան ոստիկանին հարվածեն ու ասեն՝ «մի րոպե, ես պատգամավոր եմ», որ գնան լկտիություն անեն, մտնեն նախարարության շենք։ Թող իրենց չթվա, որ լկտի պահվածքը Հայաստանի քաղաքացիների մեջ աջակցություն է գտնելու», - նշեց նա։

Սիմոնյանն ասաց, թե ընդդիմադիրները դեռ շատ սովորելու բան ունեն թե՛ Նիկոլ Փաշինյանից, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից, թե՛ ժողովրդից։

«Հիմա ես իրենց լավ հանգիստ եմ մաղթում քաղաքական «գերեզմանոցում», որտեղ նոր քաղաքական գործիչ Իշխան Սաղաթելյանը,  որն ասում էր՝ ՔՊ-ն քննարկում է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանին «ժերտվա» տա, չնկատեց, թե ոնց իր ուսին հարվածելով ասացին՝ ամեն ինչ ճիշտ ես անում, ու իրեն տարան ու դրեցին զոհասեղանին», - հավելեց ԱԺ նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր