Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

02 հուլ 2022 13:17

Ադրբեջանի ՊՆ-ն հրահանգել է պատրաստ լինել հայերի հետ ռազմական առճակատման

Ադրբեջանի Կենտրոնական հրամանատարական կետում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ ծառայողական խորհրդակցություն է անցկացվել։ 

Հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ, զորատեսակների հրամանատարներ, գերատեսչությունների գլխավոր վարչությունների, գերատեսչությունների և ծառայությունների ղեկավարներ, ինչպես նաև Արցախից օկուպացված շրջաններում տեղակայված զորքերի հրամանատարներ։

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ «ցանկացած պահի պատրաստ լինել ռեւանշիստական ուժերի հնարավոր սադրանքները կանխելու համար»։

Հանդիպմանը լայնորեն վերլուծվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախից օկուպացված տարածքներում իրավիճակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր