Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

04 հուլ 2022 11:10

35 000 սպանված ռուս զինվոր.Եվ ինչի՞ համար է այս ամենը...աշխարհում բոլորի համար պարզ է՝ Ուկրաինան հաղթելու է

Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմի ընթացքում կորցրել է առնվազն 35 000 մարդ, և այդ կորուստները կարող են ավելի մեծ լինել։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է հուլիսի 3-ի արդյունքներով տեսաուղերձում: ԻՆչպես գրում է gordonua.com-ը, տեսանյութը հրապարակվել է նախագահի աշխատակազմի յութուբյան ալիքում։


«Նրանք կորցրել են ավելի քան 35 000 սպանված զինվոր, և սա դեռ պահպանողական գնահատական է: Եվ ինչի՞ համար է այս ամենը... խելագար քարոզիչների համար, որպեսզի իրենց եթերում ինչ-որ տեղ փլատակների վրա ցուցադրեն ռուսական կամ խորհրդային դրոշը», - ասել է նա:


«Աշխարհում բոլորի համար և, վստահ եմ, բուն Ռուսաստանում բոլոր խելացի մարդկանց համար պարզ է, որ Ուկրաինան հաղթելու է: Դա միայն ժամանակակից զենքի հարց է, որը մենք պետք է ստանանք և անպայման կստանանք», - բացատրել է Զելենսկին:


Նա նշել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետ կապված՝ ռուսական տնտեսությունը «վերջին 50 տարվա ամենամեծ ճգնաժամի մեջ է»։


«Աշխարհը հրաժարվում է Ռուսաստանի հետ կապերից: «Փլուզում», «թերություն» և «աղքատություն» բառերն այն են, ինչը բնութագրելու է ռուսական կյանքը, քանի դեռ այս պետությունը ցանկանում է լինել ահաբեկչական պետություն», - ասել է Զելենսկին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր