Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

04 հուլ 2022 16:10

Այս տարի Պուտինը Բայդենին չի շնորհավորի. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի շնորհավորական հեռագիր չի հղելու Վաշինգտոնին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ, քանի որ այս տարին դարձել է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ԱՄՆ-ի ոչ բարեկամական քաղաքականության գագաթնակետը։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։


«Ո՛չ, այս տարի շնորհավորական հեռագիր չի ուղարկվի: Սա պայմանավորված է նրանով, որ այս տարին, ըստ էության, ԱՄՆ-ի կողմից մեր երկրի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականության գագաթնակետն էր: Հետևաբար, իհարկե, այս պայմաններում հազիվ թե դա նպատակահարմար համարվի՝ նման շնորհավորական ուղերձ հղելը»,- ասել է Պեսկովը:


Հուլիսի 4-ին Միացյալ Նահանգների ժողովուրդը նշում է գլխավոր ազգային տոնը՝ Անկախության օրը, որը համընկնում է 1776 թվականին բրիտանական տիրապետությունից Միացյալ Նահանգների ազատությունը հռչակող հռչակագրի ընդունման հետ: Հռչակագիրն ընդունվել է Կոնգրեսի կողմից 1776 թվականի հուլիսի 2-ին Փենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքում։ Երկու օր անց Կոնգրեսը հաստատել է փաստաթղթի վերանայված տարբերակը և հանձնարարել այն տպել և տարածել հանրության շրջանում: Ուստի հուլիսի 4-ը համարվում է Միացյալ Նահանգների «ծննդյան օրը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր