Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

05 հուլ 2022 18:39

Ադրբեջանում պահանջում են «այլեւս իրանական չանվանել Երեւանի Կապույտ մզկիթը, այն ադրբեջանական է

Ադրբեջանում պահանջում են «այլեւս իրանական չանվանել Երեւանի Կապույտ մզկիթը»։ Այս մասին տեղեկացրել է APA-ն։


Ոմն գործիչ, որն իրեն «պատմաբան» եւ իշխանությունների պատվիրած «Թեփեբաշի թաղամասի՝ Երեւանում Ադրբեջանի ազգային-մշակութային պատմական ժառանգության վերջին մնացորդի ճակատագիրը. Հայաստանում ադրբեջանցի ժողովրդի ժառանգության պատմական հետքերի վերացումն ու անհետացումը» «հետազոտության» հեղինակ Սաբուհի Հուսեյնով է անվանել,պնդում է, որ «Կապույտ մզկիթը չի կարող իրանական լինել, մզկիթն ադրբեջանական է»։ Իբր, այն պատճառով, որ Երեւանում 1917թ. «ապրում էր մոտ 100 պարսիկ, իսկ 1831-1920թթ.  Երեւանի բնակչության մեծ մասն ադրբեջանցիներ էին»։ «Անգամ այսօր համաշխարհային հռչակ ունեցող հետազոտողներն են ծիծաղում այն բանի վրա, որ Կապույտ մզկիթն անվանում են իրանական մզկիթ։ Մզկիթ չէին կառուցի 100 մարդու համար, Կապույտ մզկիթը պետք է այլեւս իրանական չհամարվի»,- ասել է Հուսեյնովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր