Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

08 հուլ 2022 10:49

Ուկրաինացիները սուպերհերոսներ են դարձել ամբողջ աշխարհի համար և կարող է հաղթել վիշապին, որն աշխարհի կեսին ստիպել է դողալ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  կարճ տեսանյութ է հրապարակել, որում ասել է, որ Ուկրաինան «կարող է հաղթել վիշապին, որն աշխարհի կեսին ստիպել է դողալ», գրում է nv.ua կայքը։

Տեսանյութում նախագահը նշել է, որ Ուկրաինան և ուկրաինացիները սուպերհերոսներ են դարձել ամբողջ աշխարհի համար, սակայն դրա համար «ստիպված են եղել մեծ գին վճարել»։ Երկրի նախագահը վստահ է, որ ուկրաինական դրոշը, Զմեինի կղզուց հետո, ի վերջո կվերադառնա Ղրիմ և այլ օկուպացված տարածքներ։

«Մեզ համար հեշտ չէ 134 օր քնել, բայց այս բոլոր օրերին մենք գիտենք, թե ինչու ենք արթնանում, ում համար և ամենակարևորը՝ որպես ով։ Մենք ուկրաինացիներ ենք, պարզապես մարդիկ, բարի, խաղաղ մարդիկ, մենք հայտնվել են աշխարհի թոփ նորություններում և դարձել սուպերհերոսներ: Ընդամենը ցանկանում ենք ապրել: Ազատ երկրում: Բայց Աստված իր ծրագիրն ունի, և եթե մեզ է բաժին ընկել հաղթահարել վիշապին, որից աշխարհի կեսը դողում է... նշանակում է, որ մենք կարող ենք դա անել... Եվ մի օր անպայման կապույտ-դեղինը (Ուկրաինայի դրոշը) կլինի Ղրիմի թերակղզում։ Եվ մեր բոլոր օկուպացված քաղաքներում ու գյուղերում։ Եվ դրանցից յուրաքանչյուրում կհնչի մեր օրհներգը»,- ասել է երկրի նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր