էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը    

08 հուլ 2022 14:40

Իտալացին կոպիտ մեկնաբանել է Սոլովյովից լսածը.Ուզում եք Ուկրաինայի կեսը և ամբողջությամբ խլե՞լ Սև ծովը, կարծում եք, որ իտալացիներս, եվրոպացիները, ՆԱՏՕ-ի անդամները կարո՞ղ են թույլ տալ նման բան

Ռուսաստանցի հայտնի լրագրող ու հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը նշել է, թե որ ուկրաինական տարածքներն են հետաքրքրում Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է «Դիվոգլյադ»-ը։


Իտալացի հեռուստահաղորդավարի հետ զրույցում Սոլովյովը հայտարարել է, որ ռուսական բանակը մտադիր է հասնել Մերձդնեստր։


«Մերձդնեստր, ավելի ճիշտ»,- ասել է Սոլովյովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կոնկրետ ուր է նախատեսում հասնել ռուսական բանակը։


Հստակեցնելով` լրագրողը Սոլովյովին ցույց է տվել Օդեսայի շրջանը քարտեզի վրա և հարցրել, ինչին Սոլովյովը դրական է պատասխանել՝ «Այո, Մերձդնեստրին»։


Իտալացի հեռուստահաղորդավարը չի կարողացել զսպել էմոցիաները և բավականին կոպիտ կերպով է մեկնաբանել իր լսածը. «Մերձդնեստրի՞ն... Տե՛ր, Դոնբասը դրա հետ կապ չունի։ Դոնբասը պարզապես պատրվակ է։ Ուզում եք Ուկրաինայի կեսը և ամբողջությամբ խլել Սև ծովը։ Դուք կարծում եք, որ Ուկրաինան թույլ կտա՞ նման բան: Կարծո՞ւմ եք, որ մենք՝ իտալացիներս, եվրոպացիները, ՆԱՏՕ-ի անդամները կարո՞ղ ենք թույլ տալ նման իրավիճակ, դա անհնար է»,- ասել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր