Տեսանյութ.Ադրբեջանցի մարզիչները ներողություն են խնդրել ՀՀի հավաքականից,թուրքը որակազրկվել է և զրկվել արծաթե մեդալից
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի մարզիչներն ու Եվրոպայի առաջնության մեդալակիրներն ամփոփել են մրցաշարի արդյունքները:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երկրորդ տեղն է զբաղեցրել Եվրոպայում` նվաճելով երեք ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Ոսկե մեդալակիրներն են` Հայկ Պապիկյանը, Մուշեղ Մկրտչյանը, Լյովա Գևորգյանը, արծաթե մեդալ է նվաճել Հարություն Հովհաննիսյանը, իսկ բրոնզե մեդալ` Հայկ Աբրահամյանը:
Հավաքականի մարզիչներն ընդգծել են, որ ռուս և բելառուս մարզիկների բացակայությունը չի թուլացրել մրցակցությունը մեդալների համար պայքարում: Ի դեպ նշենք, որ մեր չեմպիոնները 2-ական հաղթանակներ են տարել թուրք և ադրբեջանցի ըմբիշների նկատմամբ և ադրբեջանցիների պարագայում որոշակի խնդիրներ են առաջացել, նրանցից մեկը հայկական օրհներգի ժամանակ տեղի ունեցած հայտնի միջադպեն է, որի մասին ևս խոսվել է այսօրվա ասուլիսում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը նշել է, որ ադրբեջանցին որակազրկվել է, արդյունքում նա զրկվել է արծաթե մեդալից, իսկ հետո ադրբեջանցի մարզիչները ներողություն են խնդրել Հայաստանի հավաքականից, իրենց ըմբիշի նման պահվածքի համար: