Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

09 հուլ 2022 14:13

Տեսանյութ.Ձեզ վստահեցնում եմ, որ իմ հայրը կենդանի է ու ողջ.Ուշագրավ զարգացումներ Մոսկվայում սպանված հայ գործարարի գործով.

Մոսկվայի իրավապահ համակարգից մեզ հասած լուրերի համաձայն մոտ մեկ ամիս առաջ Մոսկվայում սպանված գործարարի գործով կալանավորված Հայրիկ Երվանդյանի հորը Կիեւում սպանել են:

ArmLur.am-ը զրուցեց Հայրիկ Երվանդյանի հարազատներից Վոլոդյա Երվանդյանի հետ, որը վստահեցրեց, որ նման բան չկա. «Ձեզ վստահեցնում եմ, որ իմ հայրը կենդանի է ու ողջ: Այդ կեղծ տեղեկություններ տարածողները պետք է պատասխան տան եւ ներողություն խնդրեն իմ ընտանիքից, մեզ նման վատ իրավիճակում գցելու եւ կեղծ լուրերի համար: Ձեզ վստահեցնում եմ հայրս ողջ է, կենդանի է ու փառք Աստծո մեր կողքին: Իսկ մնացածը կեղծ լուրեր տարածողները պատասխան են տալու Աստծո առաջ»:

Ինչպես հայտնի է մոտ մեկ ամիս առաջ Մոսկվայում սպանվեց հայ գործարար Հովհաննես Ղարամյանը: Վերջինիս պանության գործով կալանավորվել է Գավառ քաղաքի բնակիչ Հայրիկ Երվանդյանը: Նկատենք, որ ենթադրյալ սպանություն կատարողը կրկին Գավառ քաղաքից է :

ArmLur.am-ը գրել էր Մոսկվայում սպանված գործարարը Հայաստանում հետախուզման մեջ էր գտնվում 2013 թվականին սպանությունը նախապատրաստելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով։ Հովհաննես Ղամարյանի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառված կալանավորումը։


ArmLur.am-ը եւս ներողություն է խնդրում Երվանդյանի հարազատներից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր