Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին          Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան       Հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին, սպшնnւթյան կասկածանքով կա ձերբակալված    

14 հուլ 2022 13:50

Ամերիկյան «Disney+»-ը թարգմանիչներին նախազգուշացրել է Հայոց ցեղшսպшնությшն թեմայով, ինչպես և , երբ Էրդողանին ներկայացնում են որպես բռնապետ

Շուրջ 130 մլն  օգտատեր ուենցող ամերիկյան «Disney+» թվային հարթակի ղեկավարությունը նախազգուշական նամակ է ուղարկել ենթագրերի թարգմանիչների էլեկտրոնային հասցեներին: Նամակում ներառված են մի շարք նախազգուշացումներ՝ կապված քաղաքական գործընթացների հետ։ Դրանք մասնավորապես առնչվում են Հայոց ցեղապանության, իսլամի թեմաներին, քրդական հարցին ու կիպրական խնդրին, գրում է ermenihaber.am-ը։


Ըստ աղբյուրի՝ ընկերությունը թարգմանիչներից պահանջել է Disney+-ի Թուրքիայի պատասխանատուներին անպայման տեղյակ պահել, եթե տեսնեն, որ կինոարտադրողներն անդրադարձել են վերոհիշյալ թեմաներին։


Թարգմանիչներից նաև պահանջվել է ընկերության ղեկավար կազմին տեղյակ պահել, եթե պարզվի, որ ֆիլմերում կինոարտադրողներն Էրդողանին ներկայացնում են որպես բռնապետ, ինչպես նաև եթե նրակահանումներում ներգրավված են LGBTIQ+ համայնքի անդամներ։ 


Վերջին տարիներին Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) թվային հարթակներին կոչ է անում արտոնագրեր ստանալու համար դիմել և Թուրքիայում գրասենյակներ բացել, հակառակ դեպքում սպառնում, որ վերջիններիս դեմ պատժամիջոցներ կկիրառի։  


Թվային հարթակները, ներառյալ Netflix-ը և MUBI-ն, արձագանքել են այդ կոչին, հանրության լայն շրջանակները, սակայն, դա համարում են գրաքննության դրսևորում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր