Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

18 հուլ 2022 16:35

Ծանր սպառազինության մատակարարումները չեն բավարարում Կիևին, թեև մատակարարումները բավական կայուն են

Կիևին չի բավարարում մատակարարվող ծանր սպառազինության քանակը։ Այս հայտարարությունն արել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Իրականում տարբեր երկրներից տարբեր ուղիներով մատակարարումները բավական կայուն են, բայց քանակը չի բավարարում»,- ասել է Կուլեբան «Forbes Ուկրաինա»-ին տված հարցազրույցում:
Միաժամանակ նա նշել է, որ ծանր սպառազինությունը, այդ թվում՝ ամերիկյան HIMARS ՀԿՌՀ-ները, հաուբիցներն ու տանկերը, գալիս են և ավելի շատ են լինելու։
Ավելի վաղ ՌԴ-ն ՆԱՏՕ-ի երկրներին նոտա է հղել Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար:
Մյուս կողմից, եվրոպական աղբյուրի փոխանցմամբ, ԵՄ արտգործնախարարները հուլիսի 18-ին համաձայնեցրել են Ուկրաինային 500 մլն եվրոյի չափով ռազմական օգնության հինգերորդ տրանշը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր