Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

19 հուլ 2022 18:00

Ռուսաստանը կհասնի իր բոլոր նպատակներին, խաղաղություն կլինի միայն ռուսական պայմաններով

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղություն կլինի միայն ռուսական պայմաններով։ Իր Telegram ալիքում նա գրել է, որ Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում՝ չնայած այս երկրին օտարերկրյա զենք մատակարարելուն։

«Ռուսաստանը կհասնի իր բոլոր նպատակներին, և խաղաղություն կլինի:  Մեր պայմաններով և ոչ մի դեպքում նրանց, ովքեր շփոթված քաղաքական իմպոտենտների պես Եվրոպայում և օվկիանոսից այն կողմ այսօր խոսում են դրա մասին»,- գրել է Դմիտրի Մեդվեդևը։

Քաղաքական գործչի խոսքով՝ ԱՄՆ-ը կրկին դառնում է «միջազգային ահաբեկչության հովանավոր»՝ իր զենքը մատակարարելով աշխարհով մեկ։ «Հնարավոր է, որ շուտով ստեղծվի հատուկ մեխանիզմ, որը թույլ կտա հետաքննել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները», - հավելել է նա:a

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր