Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

21 հուլ 2022 16:56

Թուրքիան պետք է, ներողություն խնդրելով, դուրս գա մեր տարածքից. Իրաքի Ազգային անվտանգության խորհուրդ

Իրաքի Ազգային անվտանության խորհուրդը երեկ Իրաքի հյուսիսում Թուրքիայի գնդակոծությունից հետո շտապ նիստ է հրավիրել: Նիստից հետո գրավոր հայտարություն է ընդունվել` դատապարտելով Թուրքիայի հարձակումները:

«Խորհուրդը ԱԳՆ-ին հանձնարարել է Թուրքիայի` Իրաքի ինքնիշխանությանն ու անվտանգությանն ուղղված հարձակումների վերաբերյալ զեկույց պատրաստել և փոխանցել ՄԱԿ-ին», - նշված է հայտարարության մեջ:

Նշվում է` որոշվել է, որ պետք է գնահատական տրվի Թուրքիայում Իրաքի դեսպանության վիճակին:

Խորհուրդը Թուրքիայից պահանջել է ներողություն խնդրել և անմիջապես դուրս գալ երկրի տարածքից:

Չորեքշաբթի թուրքական հրետանին գնդակոծել է Իրաքյան Քուրդիստանի Զախո և Բատիվա շրջանները։ Shafaq լրատվական գործակալության հաղորդմամբ՝ չորս արկ է ընկել Զախոյի Բարահ հանգստավայրի վրա։ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության առողջապահության նախարար Սաման ալ Բարզանջին հայտնել է, որ գնդակոծության հետևանքով զոհվել է 9 զբոսաշրջիկ, վիրավորվել՝ 22-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր