Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

25 հուլ 2022 18:04

Մոլդովայի վարչապետը «շատ անհանգստացած է» իր երկիր Ռուսաստանի «հնարավոր ներխուժմամբ»

Մոլդովայի վարչապետը «շատ անհանգստացած է» իր երկիր Ռուսաստանի «հնարավոր ներխուժմամբ»՝ կապված Ուկրաինայի արեւելյան եւ հարավային շրջաններում՝ մոլդովա-ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի առաջխաղացման հետ:

«Առայժմ սա հիպոթետիկ սցենար է, բայց եթե ռազմական գործողությունները շարունակվեն դեպի Ուկրաինայի հարավարեւմտյան մաս եւ դեպի Օդեսա, ապա, իհարկե, մենք շատ անհանգստացած ենք»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան:

«Մենք շատ անհանգստացած ենք, հատկապես հաշվի առնելով, որ զորքերը գտնվում են անջատողական Մերձդնեստրի տարածքում»,- ասել է Գավրիլիցան։ «Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ խաղաղությունն ու կայունությունը պահպանելու եւ ռազմական գործողությունների սրումը կանխելու համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր