Շատ երկրներ հասկանում են, որ դոլարն անվստահելի է․դոլարի «քմահաճ պահվածքը» կզգան գրեթե բոլորը

ՌԴ ԱԳՆ ղեկավարը Ադիս Աբեբայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների առջեւ ելույթի ժամանակ գնահատել է դոլարի հետ կապված իրավիճակը։
«Չլինելով դրամավարկային հարցերով փորձագետ, կարող եմ ասել, որ շատ պետություններ ակնհայտ զգացողություններ ունեն, որ դոլարն անվստահելի է...»,- հավելել է Լավրովը։
Նրա խոսքով՝ տեսանելի ապագայում դոլարի «քմահաճ պահվածքը» կզգան գրեթե բոլորը։
Երեքշաբթի՝ հուլիսի 26-ին, հայտնի դարձավ, որ Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը բարձրացել է 60 ռուբլուց՝ հուլիսի 11-ից հետո առաջին անգամ։ Նույն օրը Ռուսաստանի Բանկը հուլիսի 27-ին դոլարի փոխարժեքը բարձրացրել է մինչև 58,66 ռուբլի։
Բացի այդ, Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան ասել է, որ սեպտեմբերին կերկարաձգվեն կանխիկ արժույթի թողարկման սահմանափակումները։