Հայաստանում ողբերգություն է..88-ին Երեւանում չէին տժժում, Գառնու ճանապարհին համերգներ չկային...Քանոն նվագող հիմար չկար          Ճի՞շտ է արդյոք մահացած մարդու նկարը կախել պատից կամ դնել տանը...Մի տանջեք մահացածների հոգիները       Տեսանյութ.Սաղ գիշեր էշի պես աշխատել ենք, բայց ոչ մի արտառոց բան չի արվում    

01 օգոս 2022 12:24

Լարվածության նոր ալիքը ոչ մի օգուտ չի բերի կողմերին. Թուրքիան իր օգնությունն է առաջարկել Սերբիային և Կոսովոյին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի և Կոսովոյի ԱԳ նախարար Դոնիկա Գերվալլա Շվարցի հետ։


«Սերբիայի և Կոսովոյի սահմանին լարվածության հետ կապված՝ հեռախոսազրույց եմ ունեցել սերբ և կոսովցի գործընկերներիս հետ։ Թուրքիան միշտ աջակցել է խաղաղությանն ու կայունությանը Բալկաններում»,- թվիթերյան էջում գրել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ լարվածության նոր ալիքը ոչ մի օգուտ չի բերի կողմերին։


Թուրքիան պատրաստ է ջանքեր գործադրել երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու համար, հավելել է Չավուշօղլուն։


Հիշեցնենք, որ Կոսովոյում իրավիճակը սրվել է կիրակի երեկոյան։ Կոսովոյի իշխանությունները նոր որոշում են կայացրել Կոսովոյի անձնագրերի և պետհամարանիշների օգտագործման մասին բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ սերբերի համար։ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանում ապրող սերբերին անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 30-ը վերագրանցել իրենց մեքենաները չճանաչված պետության նորմերին համապատասխան։ Այս որոշումից հետո Հյուսիսային Կոսովոյում բնակվող սերբերն արգելափակել են անցակետերը։ Դրանից հետո Կոսովոյում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր