Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

03 օգոս 2022 13:49

Շոյգուն ստում է.ինչպես է ԱՄՆ-ի փոխանցած զենքն զարմանալի ճշգրտությամբ աշխատում ընդդեմ ռուսների

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ` ցույց տալով ԱՄՆ-ի տրամադրած HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի աշխատանքն ընդդեմ ռուսական զորքի։ Տեսանյութը հայտնվել է գերատեսչության թվիթերյան էջում։


Ինչպես գրում է korrespondent.net-ը, ամերիկյան Metallica խմբի երգի հնչյուններով ուղեկցվող կադրերում երևում է՝ ինչպես են HIMARS-ը գիշերը ոչնչացնում թշնամուն։


«Լույսը մարում է, դուրս է գալիս HIMARS-ը, ռուսները գնում են»,- գրված է մակագրության մեջ։


Ավելի վաղ Ուկրաինայի ԶՈՒ «Հարավ» օպերատիվ հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Կովալչուկը հայտարարել էր, որ Ուկրաինան չի կորցրել ԱՄՆ-ի փոխանցած HIMARS համակարգերից և ոչ մեկը, յուրաքանչյուր հրթիռ խոցել է թիրախը։
***
Պենտագոնը հերքել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունները Ուկրաինայում ամերիկյան արտադրության HIMARS վեց համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ոչնչացման մասին։ Այս մասին օգոստոսի 3-ին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Թոդ Բրեսեյլին:


«Մենք տեղյակ ենք նախարար Շոյգուի այս վերջին հայտարարություններին, և դրանք հերթական սուտն են»,- ընդգծել է պաշտոնյան։


Բրեսեյլի խոսքով՝ «ուկրաինացիները զարմանալի ճշգրտությամբ և արդյունավետությամբ են օգտագործում ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից տրամադրված ճշգրիտ կառավարվող հրթիռային համակարգերից յուրաքանչյուրը»։


Ըստ Reuters-ի՝ Ռուսաստանը պարբերաբար պնդում է, որ խոցել է HIMARS-ը, սակայն երբեք ապացույցներ չի ներկայացրել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր