Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

04 օգոս 2022 10:17

Մի հարցրեք` ընդդիմությունը ու՞ր է.Պատրաստ եղե´ք ցանկացած սցենարի

Երեկվանից օպերատիվ կապի մեջ եմ Արցախի քաղաքական ուժերի, պետական տարբեր օղակների ներկայացուցիչների հետ, ֆեյսբուքում գրել է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ 


Իրավիճակն իրականում շարունակում է մնալ լարված և ծայրաստիճան վտանգավոր:


Ակտիվ աշխատանքային կապի մեջ եմ Բրյուսելի Հայ Դատի գրասենյակի հետ, որը շուրջօրյա աշխատանք է իրականացնում միջազգային գործընկերների հետ:


Ցավոք, իրականություն են դառնում մեր վատթարագույն կանխատեսումներն ու նախազգուշացումները:


Դավադիր պայմանավորվածության արդյունքում ընթանում է Արցախի ամբողջական զինաթափման, Հայաստանի հետ Լաչինի միջանցքի միջոցով հուսալի ցամաքային կապի խոչընդոտման և որպես այս ամենի հետևանք Արցախի հայաթափման գործընթացը:


Այս վտանգների մասին բարձրաձայնել ենք նոյեմբերի 9-ից սկսած. սրանց իշխանության մնալու դեպքում ամեն օր ունենալու ենք նոր կորուստներ:


Կրկնում եմ, Նիկոլով կա 2 ճանապարհ. կա´մ նոր պատերազմ, կա´մ նոր կապիտուլյացիա:


Սա խաղաղության փաթեթավորմամբ հայրենազրկում է:


Ստեղծված իրավիճակից միակ ելքը շարունակում է մնալ այս իշխանության օր առաջ հեռացումը:


Մի հարցրեք` ընդդիմությունը ու՞ր է. ընդդիմությունն իր տեղում է: Պատրաստ եղե´ք ցանկացած սցենարի», - նշել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր