Ադրբեջանը պարտադրում է անցնել մյուս տարբերակին,եթե հայերը չհամաձայնեն,պատրաստվում է գնալ լուրջ էսկալացիայի և լայնածավալ հարձակման

Հիմա, քանի որ հայկական կողմը սկսել է հապաղել և չի սկսում այդ շինարարությունը, Ադրբեջանը պարտադրում է անցնել մյուս տարբերակին, որտեղ ամիսների աշխատանք չի պահանջվում: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում այս ճանապարհը կարող է աշխատել: Այն անցնելու է Լաչինով: Եթե հայկական կողմն այս տարբերակին չհամաձայնի, թշնամին պատրաստվում է գնալ լուրջ էսկալացիայի և լայնածավալ հարձակման: Իսկ ռուսներն ի վիճակի չեն և չեն ուզում զսպել Ադրբեջանին, քանի որ կարծում են այս տարբերակը կարող է աշխատել ժամանակավորապես` մինչև Կոռնիձորի ճանապարհի կառուցումը: Ըստ ամենայնի հայկական կողմը կհամաձայնի այս առաջարկին և կսկսի այդ ճանապարհի բարեկարգումը, որ կապը Հայաստանի հետ չընդհատվի:
hraparak.am