Ռուսաստանը փորձում է ստեղծել 3-րդ բանակային կորպուս , որը կոչված է օգնելու նրան հաղթահարել երկու տարբեր խնդիրներ

Մեծ Բրիտանիայի ՊՆ տվյալներով՝ Երրորդ բանակային կորպուսը տեղակայված է Մուլինոյում (Նիժնի Նովգորոդի շրջան): «Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ծրագրում է ձևավորվել այն մեծամասամբ նորաստեղծ «կամավորական» գումարտակների միջոցով, որոնք հավաքվում են ամբողջ երկրում և ներառում են կամավորների խմբեր որոշակի տարածքներից»,- ասվում է հետախուզության զեկույցում:
Այս կամավորներին առաջարկում են նշանակալի բոնուսներ Ուկրաինա ուղարկելիս, իսկ գումարտակներում ընդունում են մինչև 50 տարեկան, առանց բարձրագույն կրթության անձանց։
«Ռուսական բանակային կորպուսը սովորաբար կազմված է 15-20,000 մարդուց, սակայն Ռուսաստանին, հավանաբար, դժվար կլինի Երրորդ բանակային կորպուսի թվաքանակը հասցնել նման ցուցանիշի՝ հաշվի առնելով ուկրաինական պատերազմին կամավոր մասնակցելու մարդկանց խիստ սահմանափակ ցանկությունը»,- ասվում է զեկույցում։ Ըստ Բրիտանիայի ՊՆ-ի՝ Երրորդ բանակային կորպուսն այս պատերազմում դժվար թե վճռական դերակատարում ունենա։