«Թուրքիայից մասնավոր ինքնաթիռ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում». Արթուր Գրիգորյան          Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ փորձում ենք վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը       Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում,մասնակցում են զինծառայողներ նաև Քաթարից, Ղազախստանից, Պակիստանից և Ուզբեկստանից    

13 օգոս 2022 14:30

Հա, Նիկոլ Փաշինյանը ձեզանից լավն է․ Երկրի սուվերենության հարցում հենց հիմա բոլորը միաձայն լռում են

Քաղաքական թեմաներով գրառումներ կատարող եւ հարցազրույցներ տվող  բժիշկ, գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանի այն միտքը, թե Բերձորը հանձնելով փակվում է նոր Քոչարյանների իշխանության գալու ճանապարհը, բուռն քննարկումների տեղիք է տվել: Aravot.am-ը հետաքրքրվել է՝ ինչպե՞ս  է բժիշկը  վերաբերվում իր ասածի վերաբերյալ արձագանքներին:

«Ուղղակի նման վերնագիր է դրել լրատվականը, խոսքը հենց էդպես չի, խոսքն այնպիսին է, որ Լաչինի միջանցքով մեզ շանտաժ են անում, որպեսզի մենք Մեղրիի միջանցքը տանք, որին մենք չենք տրվի»,-ասել է Մանասյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ շատերն իրեն մեղադրում են իշխանության, նրա պարտվողականության քարոզիչը լինելու մեջ, Հայկ Մանասյանը հետեւյալ կերպ է արձագանքել. «Իշխանությունն ուզում է Մեղրիի միջանցք տալ, ես  էլ ասում եմ՝ Մեղրիի միջանցք տվողին ամենավերջին հայհոյանքները, հիմա ես ինչքանո՞վ եմ իշխանության քարոզիչը… Ավելին, իշխանությունն ուզում է տալ Մեղրիի միջանցքը, եւ իշխանությանը իբր ընդդիմադիր քոչարյանական ուժերը ձայն չեն հանում դրա մասին, լիքը մարդիկ ձայն չեն հանում՝ Դաշնակցությունից սկսած, ԱԺԲ-ով վերջացրած: Հարց՝ հիմա մեզանից ո՞վ է իշխանության քարոզիչը: Ես, որ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանին այլընտրանք չկա քոչարյանական կամ ԱԺԲ-ական ճամբարում, Դաշնակցության ու այլ ուժերի մեջ: Միգուցե դրանից իրենք վատ են զգում, որովհետեւ ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ձեզանից լավն է: Հա, Նիկոլ Փաշինյանը ձեզանից լավն է: Ես դա կրկնում  եմ: Երկրի սուվերենության հարցում հենց հիմա բոլորը միաձայն լռում են, էն դեպքում, երբ Իրանն ասել է՝ ես միջամտելու եմ ցանկացած փոփոխության փորձի դեպքում: Ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը քաղաքական կամք չի դրսեւորում»:

Քաղաքական թեմաներով վերլուծություններ անող գաստրոէնտերոլոգը հավեել է. «Ես որպես միջինից ակտիվ ՀՀ քաղաքացի՝ բարձրաձայնում եմ, որ Աղավնոյի եւ Լաչինի լացակումած տեսարաններով չփորձեք մեզ շանտաժել ու մեր ձեռքից տանել Մեղրին, չի լինելու դա: Դուք վերցնում, ասածս կոնտեքստից կտրում եք, ու ուզում եք միայն Լաչինի լացակումած տեսարանը որպես հեգնական վերաբերմունք իմ կողմից ներկայացնել, ինչը արդար չէ: Ես ասում եմ՝ դա շանտաժի գործիք է: Այո, լիքը հուզական քաղաքացիներ ունենք, որոնք ունեն շատ ցածր քաղաքական գիտակցություն, որոնք չեն հասականում պետություն, պետականություն ու լիքը բան, իրենք հուզականորեն կարող են ծանր տանել այն վիճակը, ինչ այսօր Ալիեւն անում է Լաչինում: Իսկ Ալիեւը Լաչինում Պուտինի հետ միասին նույն բանն է անում՝ հայոց միամիտ ազգին հուզականորեն ճնշել, ձեռքերից խլել Զանգեզուրի միջանցքը…»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր