Սուրմալուի ոբերգությունը չէր լինի, եթե...

◾️Ստուգման արդյունքում ՏՄ մասնագետները հայտնաբերել են ՀՀ ԱԻ նախարարի կողմից 18.06.2015թ. հաստատված հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավելի տարբեր բնույթի խախտումներ:
◾️Մասնավորապես հայտաբերվել են հետևյալ խախտումները.
▪️Կրպակաշարերը, տաղավարները տեղակայված չեն շենք-շինություններից ոչ պակաս 8մ հեռավորության վրա,
▪️Շինարարական հիմատարրերը տոգորված չեն հրապաշտպան լուծույթով,
▪️15 մարդուց ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի (Помещение) դռները չեն բացվում դեպի դուրս,
▪️Օդային էլեկտրահաղորդման գծեր են անցկացված հրդեհավտանգ հիմնատարրերով տանիքների վրայով
▪️55 քմ գերազանցող մակերոսով բնական լուսավորություն չունեցող սենքերում (помещение) տեղակայված չի եղել հակածխային պաշտպանության համակարգ,
▪️Արտաքին հրդեհաշիջման համար նախատեսված օբյկետների տարածքում բացակայել են առնվազն 1 հիդրանտն ու հակահրդեհային ջրավազանը,
▪️Շենքերը սարքավորված չեն հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցով այնպես, որ յուրաքանչյուր կետ ցողվի 1x2,5 լ/վրկ ջրի շիթով,
▪️3500 քմ-ն գերազանցող երկհարկանի առևտրի սրահի սենքերը (Помещение) սարքավորված չեն հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգով:
▪️Անկախ մակերեսից 3 և ավելի հարկայնություն ունեցող առևտրի կազմակերպության շենքում սարքավորված չի եղել հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ։
▪️Առևտրի և հասարակական նշանակության սննդի օբյեկտները սարքավորված չեն եղել հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով։
▪️Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը չեն գտնվել սարքին վիճակում։
▪️«Ա», «Բ», «Վ» կարգի շինություններում կրակմարիչները տեղադրված չեն եղել հրդեհի հնարավոր օջախներից 30 մետրից ոչ ավել հեռավորության վրա։
.Տեսչական մարմինը «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության շենքում հայտնաբերված խախտումները վերացնելու կարգադրագրեր է տվել ընկերության տնօրինությանը։
.Վերջինիս նկատմամբ ՏՄ-ի կողմից կիրառվել է նաև վարչական պատասխանատվության միջոց՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: