«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել          Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը       Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ    

17 օգոս 2022 10:00

Երևանի մարդաշատ վայրերում ռումբի մասին ահազանգերը մոլորեցրել են ոստիկանությանը, ԱԱԾ-ին,դիմել են արտերկրի գործընկերներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օգոստոսի 14-ին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից առաջ և հետո, մայրաքաղաք Երևանի մարդաշատ վայրերում ռումբի մասին ահազանգերը շարունակվում են: Այս իրողությունը մոլորեցրել է ինչպես ՀՀ ոստիկանությանը, այնպես էլ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնք փորձում են պարզել, թե ով կամ ովքեր են այդ ռումբի մասին ահազանգողները:


«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ վերջին շրջանում պարբերական ահազանգերը հնչում են արտերկրից, և իրավապահ մարմիները անգամ դիմել են արտերկրում գտնվող իրենց գործընկերներին, որպեսզի պարզեն նրանց ինքնությունը:


Հիշեցնենք, որ Գլխավոր դատախաությունը վերոնշյալ դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) նախաձեռնել է քրեական վարույթ: Այս վարույթի քննությունը իրականացվում է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ ԱԱԾ քննչական դեպարտամենտ են փոխանցվելու նաեւ վերջին շրջանում ստացված նախկին մի քանի նման տեղեկությունների առթիվ նախաձեռնված վարույթները: Բայց մինչ նրանք քննում են, նոր ահազանգերը շատանում են»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր