Հայ-ադրբեջանական պետական սահմանին 3 անցակետ կստեղծվի.առաջնահերթություն է տրվում ավտոմոբիլային ճանապարհներին կամ, այլ կերպ ասած, Ադրբեջանի համար հարմար միջանցքների շահագործմանը. «Հրապարակ»

Ուշագրավ է, որ ոչինչ նշված չէ հարավում՝ Մեղրիի հատվածում անցակետի ստեղծման, ինչպես նաև հյուսիսում՝ Տավուշի մարզում անցակետ տեղադրելու մասին։ Նշվածներն այն հատվածներն են, որտեղ, ենթադրաբար, կարող է բացվել երկաթուղային հաղորդակցություն, այսինքն՝ առաջնահերթություն է տրվում ավտոմոբիլային ճանապարհներին կամ, այլ կերպ ասած, Ադրբեջանի համար հարմար միջանցքների շահագործմանը, մինչդեռ խոսվում էր ընդհանուր կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, որտեղ նաև Հայաստանին ձեռնտու ճանապարհներ կապաշրջափակվեն»։