Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

23 օգոս 2022 13:31

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան, առաջիկա օրերին ՌԴ-ն ակտիվացնելու է ջանքերը ՝ հարվածելու Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին

ԱՄՆ-ն Ուկրաինայի տարածքում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում լքել երկիրը, գրում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Ուկրաինայում ԱՄՆ դեսպանության հայտարարությանը։


«Պետդեպարտամենտը տեղեկություններ ունի, որ առաջիկա օրերին Ռուսաստանն ակտիվացնելու է ջանքերը՝ հարվածելու Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին ու պետական օբյեկտներին: ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Ուկրաինան»,- ասվում է հայտարարության մեջ:


Հիշեցնենք՝ ամերիկացի պաշտոնյան Reuters-ին հայտնել էր, որ տեղեկություններ ունեն, որ Ռուսաստանն առաջիկա օրերին ուժեղացնելու է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և կառավարական օբյեկտներին հարվածելու ջանքերը: Նա նշել էր, որ իր հայտարարությունը հիմնված է ԱՄՆ հետախուզության տվյալների վրա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր