Պետք է վերջապես դադարեցնենք այս խելագարությունը, չպետք է թույլ տանք, որ Պուտինն ամեն օր որոշի էլեկտրաէներգիայի գինը Եվրոպայում
Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը կոչ է արել «դադարեցնել վառելիքի շուկաներում տիրող խելագարությունը» և «թույլ չտալ Պուտինին սահմանել էներգակիրների գները» , գրում է Reuters-ը։
«Մենք պետք է վերջապես դադարեցնենք այն խելագարությունը, որը տեղի է ունենում էներգետիկ շուկաներում: Եվ դա կարող է տեղի ունենալ միայն եվրոպական որոշման շնորհիվ»,- ասել է Ավստրիայի կառավարության ղեկավարը։
Նեհամմերը հավելել է, որ շուկան ներկայիս տեսքով իրեն չի կարգավորի, և ԵՄ երկրներին կոչ է արել համատեղ ջանքերով անհապաղ դադարեցնել «գների պայթյունը»։
«Մենք չպետք է թույլ տանք, որ Պուտինն ամեն օր որոշի էլեկտրաէներգիայի գինը Եվրոպայում»,- ամփոփել է քաղաքական գործիչը։
Ավստրիան ռուսական գազի սպառման ամենամեծ մասնաբաժին ունեցող երկրների թվում է։ Նրա արդյունաբերությունը կախված է Ռուսաստանի վառելիքից։
Արևմտյան երկրները, այդ թվում՝ Ավստրիան, էներգակիրների գների աճին են բախվում Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանման և ռուսական վառելիքից հրաժարվելու քաղաքականության պատճառով։ Վառելիքի, առաջին հերթին գազի թանկացման պատճառով Արևմուտքում արդյունաբերությունը մեծապես կորցրել է իր մրցակցային առավելությունները, ինչն ազդել է նաև տնտեսության այլ ոլորտների վրա։