Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

02 սեպ 2022 15:35

2 հոգու սպանած և մի քանի հոգու դանակահարած արզականցի հետախուզվողը հերթական հանցագործությունն է կատարել Աբովյանում

Մինչ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ-հետախուզական և քննչական խմբերը որոնում են օրեր առաջ հանրապետությունը ցնցած 2 սպանության, մի քանի սպանության փորձի կասկածանքով որոնվող Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 46-ամյա Զորիկ Մելքոնյանին, վերջինս հերթական հանցագործությունն է կատարել Կոտայքի մարզում։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ օգոստոսի 31-ին ոստիկանության Կոտայքի բաժին է դիմում Կոտայքի մարզի բնակիչ՝ 50-ամյա Ա. Շ-ն և հայտնում, որ նույն օրը, ժամը 04։00-04։30-ն ընկած ժամանակահատվածում Զ. Մելքոնյանը Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի «Ռան Օյլ» բենզալցակայանում մոտեցել է իրեն և իր մոտ ունենալով դանակ՝ ցույց տալով, որ ինքը դանակով է, պահանջել է գումար և սննդամթերք, որից հետո սննդամթերքն ու ծխախոտը վերցնելով՝ հեռացել է։


Ժամեր անց Զ. Մելքոնյանը դարձյալ այցելել է Ա. Շ-ի աշխատավայր, կրկին գումար է պահանջել, որին ի պատասխան՝ ինքը հայտնել է, որ իր մոտ գումար չկա։ Դրանից հետո Զ. Մելքոնյանը պահանջել է Ա. Շ-ին պատկանող խորհրդային արտադրության մակնիշի ավտոմեքենայի անվադողը, բջջային հեռախոսի քարտ և գումար, ապա հեռացել։


Նշված դեպքով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Ավելի վաղ հայտնել էինք՝ օգոստոսի 30-ին, հերթական սպանությունն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:45-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Բալահովիտ գյուղում մի տղամարդ դանակը ձեռքին հարձակվել է մարդկանց վրա, և կային տուժածներ:


Մինչ ոստիկաններն ու քննիչները կժամանեին դեպքի վայր, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ ժամը 09:40-ի սահմաններում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ 1 հոգի էլ տեղափոխվել էր դանակահարված վիճակում:


Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Սոս Գևորգյանն էր, իսկ վիրավորը, ով հիվանդանոց էր տեղափոխվել «ձախից գոտկային շրջանից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Հրազդան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Մանուկյանն է:


Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածն ու վիրավորը դանակահարվել են Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին հասցեում գործող «Հիդրոշինարար 5» բաց բաժնետիրական ընկերության շինարարական կազմակերպության տարածքում:


Նշված սպանությունը կատարելու և մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով որոնվում էր Արզական գյուղի բնակիչ, 46-ամյա Զորիկ Մելքոնյանը:


Աղբյուրի տեղեկություններով՝ Զ. Մելքոնյանը օգոստոսի 27-ին Արզական գյուղում սպանել էր իր կնոջը, ապա դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել իր հարևաններին ու դիմել փախուստի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր