Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

02 սեպ 2022 16:34

Որքա՞ն վտանգավոր կարող է լինել ատամի ցավը

Դիմածնոտային վիրաբույժ Յուլիանա Ռոմանովան «Հինգերորդ ալիք»-ին տված հարցազրույցում ասել է, որ կա պաթոլոգիական պրոցեսների միանգամից երկու խումբ, որոնք առաջացնում են այն եւ կարող են մահվան հանգեցնել։


«Հիվանդությունների առաջին խումբն ընդհանուր հիվանդություններն են, որոնք կարող են նմանակել ատամի ցավին։ Երկրորդ խումբը պաթոլոգիական պրոցեսներն են, որոնք անմիջականորեն կապված են ատամների հետ եւ կարող են բացասաբար ազդել օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա՝ մինչեւ մահվան ելք»,- պարզաբանել է նա։


Յուլիանա Ռոմանովան նշել է, որ առաջին խմբում ներառված են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են սրտի իշեմիկ եւ ուղեղի հիվանդությունները։ Երկրորդ խումբն այն պրոցեսներն են, որոնք անմիջականորեն կապված են ատամների հետ եւ կարող են մահվան հանգեցնել։ Ամենատարածվածը պարոդոնտիտի թարախային բարդություններն են, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր