Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

03 սեպ 2022 12:05

Եթե հայերը փորձեն ձգձգել, Բաքուն արդեն ունի ճնշման իր ապացուցված մեթոդները.խաղաղության պայմանագրի մշակումը շատ ավելի արա՞գ կընթանա

kommersant.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարի երրորդ անգամ են հանդիպել Բրյուսելում։ Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ստեղծել են երկու հանձնաժողով՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանազատման համար, սակայն չի կարելի ասել, որ դրանց աշխատանքում նկատելի են լուրջ հաջողություններ։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս նշել է, որ խմբերը «զգալի առաջընթաց են գրանցել», և հույս կա, որ «շատ մոտ ապագայում պայմանավորվածությունները կձևակերպվեն»։ Ըստ «kommersant»-ի հետ Բաքվի զրուցակիցների, այսպես թե այնպես, խաղաղության պայմանագրի մշակումը շատ ավելի արագ կընթանա։


«Այդտեղ զարգացնելու բան չկա, մեզ մեկուկես էջի տեքստ է պետք։ Կարծում եմ՝ աշխատանքը կտևի առավելագույնը երեք ամիս, և եթե հայերը փորձեն ձգձգել, Բաքուն արդեն ունի ճնշման իր ապացուցված մեթոդները»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը՝ հստակ ակնարկելով ուժային սցենարը։ Հայաստանում այդ տրամաբանությունը լավ են հասկանում։ «Ակնհայտ է, որ Բաքուն ճնշում է գործադրում գործընթացն արագացնելու համար, և հատկապես խաղաղության պայմանագրի հարցում,- «kommersant»-ի հետ զրույցում ասել է հայ քաղաքագետ Դավիթ Հարությունյանը,- բայց խաղաղության պայմանագիրը պետք է լինի ավելի նեղ հարցերի շուրջ՝ սահմանազատում և հաղորդակցությունների ապաշրջափակում, բանակցությունների արդյունքների ամփոփում, իսկ արդյունքներ դեռ չկան»։ Մեկ այլ հայ քաղաքագետ՝ Հրանտ Միքայել յանը նույնպես կասկածում է, որ խաղաղության պայմանագրի նման կարևոր հարցի շուրջ բանակցությունները կարող են արագ ընթանալ։ «Երևանի՝ զիջումների պատրաստակամությունը բարձր է, բայց ոչ բացարձակ»,- ասել է նա «kommersant»-ին տված հարցազրույցում։ Լավատեսությունը, որով Ադրբեջանը մոտեցել էր եվրոպական հարթակում բանակցություններին, արդարացված էին, թեև ոչ ամբողջությամբ։


Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման արդյունքը ԱԳ նախարարների մակարդակով խաղաղության պայմանագրի շուրջ «բովանդակային բանակցությունները շարունակելու» պայմանավորվածությունն էր։ Բացի այդ, ինչպես նշել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են «գերիների ազատ արձակման և անհետ կորածների ճակատագրի պարզման, սահմանազատման և անվտանգության, տարածաշրջանի ապաշրջափակման և Լեռնային Ղարաբաղի խնդիրը»։ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը մի փոքր այլ կերպ է արտահայտվել: Նրա խոսքով, խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը ոչ միայն «շարունակվելու», այլ նաև «ակտիվացվելու է»։ Նա նաև նշել է, որ մոտալուտ հանդիպմանը երկու երկրների արտգործնախարարները կզբաղվեն «տեքստերի մշակմամբ»։ Ըստ ամենայնի, Բրյուսելը դառնում է Ղարաբաղյան կարգավորման հիմնական հարթակը։ Հենց այնտեղ է նոյեմբերին կայանալու և՛ սահմանազատման հանձնաժողովի հերթական նիստը, և՛ գագաթաժողովը։ Իր հերթին, այդ ջանքերն աննկատ չեն մնում Մոսկվայում։


«ԵՄ գործունեությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով և, մեր կարծիքով, կապ չունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման իրական ցանկության հետ,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան,- անգամ կարելի է ասել, որ դա միջնորդության դափնիներն անամոթաբար յուրացնելու փորձ է»։ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով, նման հռետորաբանությունը կապված է Մոսկվայի և Արևմուտքի միջև հարաբերությունների ընդհանուր սրման հետ։ «ԵՄ-ն հանդես է գալիս որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճնշման համակարգող։ Ակնկալիքը, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում միջնորդությունը կդառնա ԵՄ-Մոսկվա բարդ հարաբերություններում երկխոսության սակավաթիվ ձևաչափերից մեկը, չի արդարացել։ Բրյուսելը այս թեմայով հանդես է գալիս ոչ թե որպես գործընկեր, այլ որպես Ռուսաստանի մրցակից»,- ասել է պատգամավորը «kommersant»-ին:


Ֆարհադ Մամեդովը, սակայն, համոզված է, որ պատճառն ավելի բարդ է: «Խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը, որին ձգտում է Բրյուսելը, ընդհանուր առմամբ նվազեցնում է Ռուսաստանի դերը, ասել է նա «kommersant»-ին,- առանց խաղաղության պայմանագրի Մոսկվան պահպանում է միջնորդի իր առանձնահատուկ դերը, իսկ պայմանագիրը կնքելուց հետո կարող է կորցնել հարաբերությունների մի ամբողջ շերտ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Ռուսական մեկնաբանությամբ խաղաղության պայմանագիրը պետք է լինի բոլոր գործընթացների ավարտին, իսկ ԵՄ-ի տեսանկյունից այն տարածաշրջանում ապահով մթնոլորտ կստեղծի լոգիստիկ և էներգետիկ գործընթացների համար»: Ռուս փորձագետ, ՄԳԻՄՕ-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինն այն կարծիքին է, որ Բաքուն միտումնավոր խաղադրույք է կատարում Բրյուսելում բանակցությունների վրա։


«Ադրբեջանը կարծում է, որ այդ հարթակը կարող է ավելի արդյունավետ լինել, քանի որ այն ունի ֆինանսական գործիքներ։ Հայտնի է, որ ԵՄ-ն խոստացել է 2 մլրդ եվրո հատկացնել Հայաստանի վերականգնմանը, չնայած դեռ պարզ չէ, թե ինչ պայմաններով։ Ճիշտ է, Երևանն ավելի ու ավելի քիչ տեղ ունի մանևրելու համար, նա օրեցօր ավելի ու ավելի է ինտեգրվում այն պատկերին, որ իրեն պարտադրում է Ադրբեջանը»։ Սակայն Երևանի տեսանկյունից, ինչպես «kommersant»-ին պարզաբանել է քաղաքագետ Դավիթ Հարությունովը, բանակցային հարթակների մրցակցությունն անհրաժեշտ է հենց այդ խնդիրը լուծելու համար։ «Բանակցային երկու հարթակների առկայությունը Հայաստանի կողմից կարող է դիտարկվել որպես որոշակի մանևրելու տարածք այն մշտական ճնշման պայմաններում, որին ենթարկվում է Երևանը բանակցությունների շրջանակներում»,- նշել է փորձագետը։ Բայց հենց ինքը հետո հավելել է, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո Մոսկվան ավելի ու ավելի նյարդայնացած է արձագանքում Արևմուտքի հետ իր դաշնակիցների ցանկացած շփմանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր