Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

03 սեպ 2022 14:30

Ինչու են նոր այլընտրանքային ժամանակավոր երթուղով երբեմն ադրբեջանական մեքենաներ անցնում.Արցախի ԱԽ գրասենյակի պարզաբանումը

Արցախի Հանրապետությունը, Հայաստանի հանրաապետության հետ կապող միջանցքով անցնող նոր երթուղով ադրբեջանական տրանսպորտային միջոցների անցումը պայմանավորված է նախկին երթուղում տեղակայված եւ նոր երթուղում վերատեղակայվող խաղաղապահ զորակազմի հենակետերի տեղափոխման աշխատանքներին մասնակցությամբ` համաձայնեցված նաեւ Արցախի իշխանությունների հետ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ից Հայաստանից Արցախ երթևեկությունն իրականացվում է այլընտրանքային ժամանակավոր ճանապարհով։ Ժամանակավոր ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատ է։ Այստեղ, սակայն, շինարարական աշխատանքները շարունակվում են, կառուցվում է նաեւ Սուս եւ Աղավնո գյուղերն իրար կապող ճանապարհ։ Հիմնական ճանապարհի՝ Արցախով անցնող հատվածի շինարարությունը ադրբեջանական կողմը ավարտել է դեռ հուլիսին, հայաստանյան հատվածի շինարարությունը, որը մեկնարկել է օգոստոսի 4-ին, նախատեսվում է ավարտել հաջորդ գարնանը։
Նշենք, որ Ադրբեջանի՝ ավելի քան 11 մետր լայնությամբ և 21 մետր երկարությամբ նորակառույց ճանապարհը սկսվում է Մեծ Շենով, հասնում է դեպի Հին Շեն, այնուհետև ձգվում մինչև Աղավնո գետի վրա կառուցված կամուրջը: Կամրջին շինարարական աշխատանքները ավարտվել են՝ կապելով գետի երկու ափերը: Նոր հիմնական ճանապարհի ընդհանուր երկարությունը 32 կիլոմետր է, որից 10 կիլոմետրը Հայաստանի տարածքում է։ Հայկական կողմը շինարարությունը սկսել է օգոստոսից։ Շինարարությունը կավարտվի հաջորդ գարնանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր