Պատասխանատվության։ Ժամանակը կգա ու պետական դավաճանության մասին լինելու է բաց ու թափանցիկ դատ          «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ       Արցախի ներկայացուցչության շենքի վրա ամբիցիա ունի Բաքվում գործող, այսպես կոչված, «Երևանի ադրբեջանական թատրոնը»    

09 սեպ 2022 14:55

Այսօր Կովսականի օդանավակայանում վայրէջք է կատարել «Ադրբեջանական ավիաուղիների» ամենամեծ մարդատար ինքնաթիռը, որի շահագործումը ավելի է դյուրացնելու ադրբեջանական զորքերի, ռազմական տեխնիկայի տեղաշարժը ՀՀ երկայնքով

Ադրբեջանը, կարծես, ավարտին է հասցնում Արցախի օկուպացված տարածքներում 2-րդ օդանավակայանը շահագործման հանձնելու գործընթացը։ Ըստ ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկատվության՝ այսօր Կովսականի օդանավակայանում վայրէջք է կատարել «Ադրբեջանական ավիաուղիների» ամենամեծ մարդատար ինքնաթիռը։


Հատկանշական է, որ այդ օդանավակայանը գտնվում է ՀՀ պետական սահմանից ընդամենը 15 կմ հեռավորության վրա, Կապան քաղաքից՝ 30 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից մոտ 5 կմ հեռավորության վրա։ Ակնհայտ է, որ նոր օդանավակայանի շահագործումը ավելի է դյուրացնելու ադրբեջանական զորքերի, ռազմական տեխնիկայի տեղաշարժը ՀՀ հարավ-արևելյան սահմանի երկայնքով, միաժամանակ էականորեն ավելացնելու է այդ տարածաշրջանում ադրբեջանական օդուժի՝ այդ թվում ԱԹՍ-ների շարժունակությունը (ավելի մանրամասն՝ տե՛ս հետևյալ գրառումը):


Միևնույն ժամանակ Կովսականի օդանավակայանի շահագործումը Ադրբեջանին հնարավորություն կտա արագացնել իրենց կողմից հորջորջված, այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրի» բնակեցումը, ինչը լի է անվտանգային և ժողովրդագրական սպառնալիքներիով ոչ միայն Արցախի, այլև Սյունիքի մարզի համար, հատկապես եթե այն դիտարկենք «ճանապարհների ապաշրջափակման» վտանգավոր գործընթացի համատեքստում։


Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր