Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

10 սեպ 2022 15:36

26-ամյա Տարոն Անդրեասյանի անունը եղել է անհետ կորածների ցուցակում.ծնողները կարծել են, թե նա հատել է Իրանի սահմանը.նոր մանրամասներ

Ադրբեջանական վաշտին հանձնվել հրաժարված եւ ինքնաձիգը ձեռքին գնդակահարված  հայ զինծառայող Տարոն Անդրեասյանը ծնունդով Արարատի մարզի Մխչյան գյուղից էր, 26 տարեկան։ Նա երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, բայց 44-օրյա պատերազմի ժամանակ վերադարձել ու կամավորագրվել:«Փաստինֆո»-ին այս մասին հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Տարոն Անդրեասյանի անունը եղել է 44-օրյա պատերազմի  հետևանքով անհետ կորածների ցուցակում:Տարոնի ծնողները տևական ժամանակ կարծել են, թե որդին հատել է հայ-իրանական սահմանը և հայտնվել Իրանում, սակայն, ցավոք, տեղեկությունը ճիշտ չի եղել.

«Մինչև  օրս էլ շատ ծնողներ գիտեմ, ովքեր կարծում են՝ իրենց որդիներն անցել են իրանական սահմանը, բայց ես  բազմաթիվ անգամ փորձել եմ կապ հաստատել իրանական կողմի հետ, այն ժամանակ որպես ԱԺ հանձնաժողովի նախագահ, հիմա էլ ՀԿ-ի նախագահ, բայց առ այս պահը որևէ մեկի դեպքում այս տեղեկությւնը չի հաստատվել»,-հավելեց Զոհրաբյանը:

նրա հաղորդմամբ՝ Տարոն Անդրեասյանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ նա միայնակ պայքարում է ադրբեջացիների հետ և զոհվում, նոր չէ, ադրբեջանական կողմը այն տարածել է դեռևս 2021թ-ի նոյեմբերին.

«Դեռ քննությունը կպարզի՝ ինչպես էր Սանասարում Տարոնը միայնակ մնացել, նրա  կողքին կռվող տղաները պնդում են, որ երբ նահանջ հրաման է եղել, Տարոնը չի ենթարկվել ու մինչև վերջ կռվել է: Տարոնի օրինակը մեր առաջ պետք է լինի, նրա մասին մենք անընդհատ պետք է խոսենք, քանի որ պատերազմից հետո  ստեղծվել է մի թյուր մտայնություն, որ բոլորը  դավաճան են, դասալիք են, ժամը մեկ ԱԱԾ-ն մարդկանց է ձերբակալում դավաճանության համար։ Աայս վատ մթնոլորտը պետք է կարողանանք  կոտրել, որովհետև եթե  մեր տղաները բայրաքթարների  տակ անպաշտպան կռվել են և  այպիսի հերոսական օրինակներ շատ են եղել, ինչպես Տարոնինն է: Մենք ունենք բազմաթիվ դեպքեր՝ ինչպես են շատերը փախչել պատերազմից, բայց   մի քանի անգամ շատ ունենք նման հերոսական օրինակներ»,-ընդգծեց Զոհրաբյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր