Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

15 սեպ 2022 11:10

Մարդ հավաքի էս խունտային ու դեպի Ջերմուկ քշի.Շիրակի մարզպետն ու իր հարսը առաջարկում են ընդդիմադիրներին անզեն «քշել» առաջնագիծ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու իր հարսը՝ Անի Քոչարյանը Facebook-ում առաջարկում են վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած քաղաքացիներին ուղարկել սահման:

Մասնավորապես, մարզպետի հարսը՝ Անի Քոչարյանը, գրել է. «Գյումրիում մի խումբ դավաճան կենդանիներ գոռալով ու սիգնալներով շրջում են քաղաքում: Ինչի՞ ծնունդ են սրանք»:

Սրան արձագանքել է Նազելի Բաղդասարյանը. «Հասել են մեր տան մոտ, մարդ հավաքի էս խունտային ու դեպի Ջերմուկ քշի»:

Անի Քոչարյանն էլ հավելել է. «Այո, պետք է սրանց առանց զենքի սահման ուղարկել»:

Հիշեցնենք, որ երեկ արդեն իշխանությունները սպառնում էին իրենց դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիներին ուղարկել առաջնագիծ։ Այս մասին հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել էր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր