Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

15 սեպ 2022 13:26

Տեսանյութ.Ասենք թե բռանցրեցիք Փաշինյանին, հաշվեհարդար տեսաք,հետո՞… Հոկտեմբերի 27 եք տենչո՞ւմ․ չեք տեսնի, «Հոկտեմբերի 27»-ի պատճառով է, որ այսօր այս վիճակում ենք

«Մեր երկրին համերաշխություն է պետք»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ «Մարտի 1-ի էջը փակված չէ․․․ Մարտի 1-ի էջը պետք է բացվի, որովհետև եթե այդ էջը լիարժեք բացվեր, ապա տեղի չէր ունենա ո՛չ 2020-ի նոյեմբերի 9-ը, ո՛չ էլ երեկվա խժդժությունը։ Այդ խմբավորումները շարունակում են մնալ կենսունակ, Մարտի 1-ի ժամանակ նրանց զինել էին, այս անգամ լավ է, որ զենքով չհայտնվեցին․․․ Լավ, ասենք թե բռանցրեցիք Նիկոլ Փաշինյանին, հաշվեհարդար տեսաք…
Տեսա՞ք այնտեղ մի խուճուճ մազերով աղջիկ կար, կարծես թե անունը Գայանե է, ասում էր․ «Չկա՞ մեկը, որ Հոկտեմբերի 27 անի։ Յա, աղջիկ ջա՞ն, «Հոկտեմբերի 27» ես տենչո՞ւմ։ «Հոկտեմբերի 27» չեք տեսնի, «Հոկտեմբերի 27»-ի պատճառով է, որ այսօր այս վիճակում ենք։
Կարծում եմ ամբողջությամբ պետք է ուսումնասիրվի հավաքվածների ամբողջ պատկերը, և պարզել, թե որտեղ է գտնվում նրանց կառացարող «կնոպկան» և այդ «կնոպկան» պետք է ոչնչացնել անմիջապես, որովհետև ամեն անգամ նման առիթներով, երբ որ պատերազմ է սահմանին, այդ «կնոպկան» միանալու է»,- նշեց Քոչարյանը։ «Բացի դրանից՝ հավաքվածների մեջ մենք տեսանք մեր պահեստազորի համար հսկայական մարդկային ռեսուրս»,- հավելեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր