Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

15 սեպ 2022 14:51

Ինչո՞ւ Ռուսաստանը կամ Իրանը զենք չեն տրամադրում Հայաստանին և նաև բացի զենքից աջակցություն չեն ցուցաբերում ադրբեջանական ագրեսիայի պայմաններում

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պարագայում Հայաստանի գործող իշխանությունների դժգոհության ամենակարևոր և առանցքային հանգամանքներից մեկը զենքի անբավարարությունն է։


Ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էլ դժգոհել էր, որ խնդիրներ ունի զենքի մատակարարների հետ և չի կարողանում զենք գնել՝ դժգոհության սլաքներն ուղղելով դեպի մերձավոր երկրներ՝ Ռուսաստան և Իրան։ Եվ այդ երկու պետությունների անունները Փաշինյանն ինքը չէր տվել, սակայն փորձագետները նշում են, որ հենց այդ երկու երկրներին էլ նա նկատի ուներ, քանի որ արևմուտքից գրեթե անհնար է զենքի գնումը, իսկ Հայաստանի զենքի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, ապա կարելի է կարծել, որ Փաշինյանը առաջին հերթին դժգոհում է հենց Ռուսաստանից։


Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այն, որ Ռուսաստանը կամ Իրանը զենք չեն տրամադրում Հայաստանին և նաև բացի զենքից աջակցություն չեն ցուցաբերում ադրբեջանական ագրեսիայի պայմաններում, ընդամենը մեկ պատճառ ունի, և այդ պատճառի անունն է Նիկոլ Փաշինյան։


Խնդիրն այն է, որ ո՛չ հարավային հարևան Իրանը և ո՛չ էլ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չեն վստահում Նիկոլ Փաշինյանին՝ հաշվի առնելով վերջին 4 տարվա ընթացքում նրա և նրա իշխանության ներկայացուցիչների դրսևորած վարքը։ Չմոռանանք, որ իշխանության գալուց հետո հենց փաշինյանական իշխանության կարկառուն ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանն էր Իրանին տոտալիտար պետություն անվանել, իսկ Փաշինյանի նկատմամբ Ռուսաստանի անբարյացակամ վերաբերմունքի մասին թերևս ասելն անիմաստ է։


Այդ անբարյացակամությունը բավականին լուրջ հիմքեր և պատճառներ ունի։ Երկու երկրներն էլ թերևս հասկացել են, որ կարող են աջակցել Հայաստանին, այդ թվում նաև զենք տրամադրել, միայն մեկ պայմանով, եթե իշխանության ղեկին չլինի Նիկոլ Փաշինյանը։


Պետք է փոխել իրերի դրությունը, բերել այնպիսի մարդկանց, որոնց նկատմամբ Հայաստանի մերձավոր երկները կունենան վստահություն և կկարողանան նրանց հետ աշխատել՝ համոզված լինելով, որ իրենց աջակցության մասին տեղեկությունները չեն հայտնվի այլ՝ Իրանին և Ռուսաստանին թշնամաբար վերաբերվող պետությունների ձեռքին։


Քանի դեռ Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, կամ նրա որևէ թիմակից, ապա որևէ երաշխիք չկա, որ Հայաստանը կկարողանա զենք և զինամթերք գնել Ռուսաստանից կամ Իրանից։ 
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր