Տեսանյութ.ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել հայ կանանց եւ պատռել ցուցանակը
![](https://armday.am/storage/posts/September2022/vyAf1Nt1e2KDESuDjAV1.jpg)
Նրանք վարկարկել են՝ «Ստեփանակերտը Հայաստան է, Արցախը Հայաստան է», «Դուք մարդասպաններ եք», «Դուք ահաբեկիչներ եք», «Ամոթ Ալիեւին», «Միջանցք չի լինելու»:
Բողոքի ակցիայի ժամանակ դեսպանատան շենքից դուրս է եկել դեսպանատան առաջին քարտուղարը, որը պատռել է դեսպանատան ցանկպատին փակցրած Հայ Երիտասարդական Դաշնակցության ցուցանակը, ապա բացահայտորեն սեռական բնույթի հայհոյանքներ տեղացել ակցիայի մասնակից կանանց հասցեին:
Նա արդեն շենք մտնելիս եւս հրապարակայնորեն, բացահայտ և բազմիցս սպառնացել է սեռական ոտնձգությունների ենթարկել հայ կանանց, որոնք բողոքում էին Ադրբեջանի կողմից հայերի սպանդի, խոշտանգումների և անդամահատման դեմ: