Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

17 սեպ 2022 14:05

ՔՊ-ն պահեստային ծրագրեր է կազմել հնարավոր ֆորս-մաժորի և իշխանությունը կորցնելու դեպքում

Հայ-ադրբեջանական վերջին հակամարտությունից հետո ստեղծված արտաքին քաղաքական և ներքաղաքական իրավիճակը ստիպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պահեստային ծրագրեր կազմել հնարավոր ֆորս-մաժորի և իշխանությունը կորցնելու դեպքում։


ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանական պատգամավորներն ու պաշտոնյաները չեն բացառում, որ կարող են այնպիսի լուրջ իրավիճակներ ստեղծվել, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի հրաժարվել վարչապետի պաշտոնից։


Այս հանգամանքը սակայն չպետք է առանձնապես շատ ուրախացնի ո՛չ ընդդիմությանը, և ո՛չ էլ առավել ևս հանրությանը։ Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագրում» մտմտում են Նիկոլ Փաշինյանին իրենց մեկ այլ կուսակցով փոխարինելու մասին։ Ընդ որում այս դեպքում իրար հետ լուրջ մրցակցության մեջ կարող են մտնել ՔՊ-ում ձևավորված թևերը։


Մի կողմից ռուսամետներն են, որոնք դեռ չեն կողմնորոշվել, թե ով կարող է լինել իրենց թեկնածուն, մյուս կողմից՝ այսպես կոչված արևմտամետներն են, որոնց համար այս պահին առկա հիմնական թեկնածուն Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։


Վերջինս օրեր առաջ, անգամ ագրեսիայի օրերին, գտնվում էր Միացյալ Նահանգներում և բավականին շատ հանդիպումներ է ունեցել արևմտյան փորձագիտական և քաղաքական շրջանակների հետ՝ փորձելով պարզել նրանց տրամադրությունները իր անձի շուրջ։


«Քաղպայմանագրում» նաև քննարկում են հնարավոր մի քանի այլ տարբերակ, մասնավորապես խորհրդարանական արտահերթ ընտրություններ, զուգահեռ՝ Սահմանադրական հանրաքվե անցկացնելը։ Այդ դեպքում արդեն փաշինյանական իշխանությունը մտածում է, որ իրենց կհաջողվի հանգստացնել հանրային կրքերը, նաև ուժային և վարչական մեթոդներով պահպանել իշխանությունը, այլ ոչ թե հանձնել որևէ ընդդիմադիր գործչի։


Հենց այդ պատճառով այսքան ժամանակ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանում իրական այլընտրանքային ընդդիմություն չձևավորվի, իսկ նախկինների նկատմամբ հանրության կույր ատելությունն ավելի բորբոքվի։ Բացառապես այս նպատակով էլ իշխանությունը տանում է իր քաղաքական գիծը։ 
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր