Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

21 սեպ 2022 15:03

«Դիվանագիտական հաղթանակ»․ ՌԴ-ն ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի հետ ուղիղ չվերթներ է սկսելու

Ռուսաստանը ուղիղ չվերթներ է սկսում դեպի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն, հայտնում է CNN Turk-ը։ Դիվանագիտական ​​աղբյուրների տարածած տեղեկատվության համաձայն՝ հայտնի է դարձել, որ ռուսական կոմերցիոն թռիչքները կիրականացվեն անմիջապես Ռուսաստանի և Հյուսիսային Կիպրոսի միջև, հնարավոր է՝ տուրօպերատորի միջոցով։ ՌԴ կառավարությունը համաձայնություն է տվել դրան։


Նշվում է, որ, այնուամենայիվ, բանակցությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև դեռևս շարունակվում են։ Աղբյուրների համաձայն՝ այդ մասին հայտարարվելու է առաջիկայում։ Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ սա ընկալվում է որպես «դիվանագիտական հաղթանակ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր