Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

22 սեպ 2022 11:10

Պուտինը բլեֆ չի անում, երբ ասաց, որ միջուկային զենքով կպաշտպանի երկիրը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բլեֆ չի անում, երբ խոսում է Ռուսաստանի պաշտպանության մասին բոլոր միջոցներով՝ նրա դեմ միջուկային զենք կիրառելու սպառնալիքի դեպքում:


Սերբական պետության ղեկավարը գտնվում է Նյու Յորքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Նա մասնակցել է Newsmax հեռուստաալիքի wake up America տեղեկատվական հաղորդմանը։


Լրագրողները Վուչիչին հարցրել են, թե քանի որ նա ավելի վաղ բազմիցս հանդիպել է նախագահ Պուտինի հետ, արդյո՞ք ինքը բլեֆ է համարում ՆԱՏՕ-ի երկրների եւ Արեւմուտքի կողմից միջուկային սպառնալիքից Ռուսաստանը պաշտպանելու համար խոցման բոլոր միջոցները կիրառելու պատրաստակամության մասին նրա հայտարարությունը:


Որպես Սերբիայի նախագահ կարող եմ միայն ասել, որ մենք հույս ունենք, որ կգա խաղաղություն եւ բոլորն ամեն ինչ կանեն փոխզիջումային լուծում գտնելու համար, քանի որ դա շատ ավելի լավ է, քան սպասել մյուս կողմի պարտությանը... Քանի որ ես բազմաթիվ անգամ հանդիպել եմ նախագահ Պուտինի հետ, ես չեմ կարծում, որ նա բլեֆ է անում», - պատասխանել է սերբ առաջնորդը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր