Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

24 սեպ 2022 21:23

Տեսանյութ.Խփել ուղի՛ղ թիրախին, ամեն վայրկյանը կարող է կյանք արժենալ. Ազատազէնի հրաձգարանում հերթեր են

Զենքի հետ վարվելու կանոններ, կրակային պատրաստություն, մարտավարություն, անվտանգության կանոններ, առաջին բուժօգնություն․ կարճ ասած՝ այն ամենը, ինչ պետք է իմանալ պատերազմական իրավիճակներում։

Վերջին օրերին Ազատազէնի հրաձգարանում հերթեր են․ Ադրբեջանի սանձազերծած վերջին մարտական գործողություններից հետո շատերն են շտապում կրակել սովորել կամ կատարելագործել հմտությունները։ Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել՝ պաշտպանելու հայրենիքը։
Զենք վերցնել պատրաստ են բոլորը՝ անկախ սեռից ու տարիքից:
 
Պարապմունքներն ամենօրյա ռեժիմով են։ Դիանան 2021 թվականի մայիսին Սյունիքում տեղի ունեցած բախումներից հետո է որոշել միանալ ՈՄԱ-ի դասընթացներին ու կրակել սովորել․ նախ եռամսյա կուրս է անցել, հիմա էլ պարբերաբար գալիս է կրակելու, որ անհրաժեշտության դեպքում կանգնի հայրենիքի պաշտպանների կողքին։ Վստահ է, որ կկարողանա կռվել՝ ինչպես հարկն է։

Բոլորին կոչ է անում միանալ ու ռազմագիտության ոլորտում գոնե տարրական գիտելիքներ ստանալ։ Արդեն շուրջ կես տարի պարապմունքներին մասնակցող Սևակն էլ ասում է, որ մասնակիցները թեև մտահոգ են, բայց ոգևորված։

Ուրախ է, որ մասնակցության ու պատրաստակամության առումով աղջիկները չեն զիջում տղաներին։ Միայն կրակել իմանալը ռազմի դաշտում բավարար չէ՝ ասում է հրահանգիչ Տարոն Բաղդասարյանը, սովորեցնում են այն ամենը, ինչն անհրաժեշտ է առաջնագծում։
Ազատազէնի հրաձգարանից ոչ հեռու էլ ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպության անդամներն են 10-օրյա հավաքների մասնակցում։ Այստեղ բոլորը նույն կարծիքին են՝ հայ հասարակությունն ամեն պահի պիտի պատրաստ լինի առաջնագիծ մեկնելու, սահմանին կանգնած տղաներն էլ պիտի վստահ լինեն՝ թիկունքն ամուր է ու պատրաստ՝ ամեն պահի միանալու իրենց։
Մանրամասները՝ տեսանյութում։
factor.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր